ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Կիրիբատի և Նաուրու՝ Նվերներ տալու օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության զորքերի օր, Սլովենիա՝ Անկախության և միասնության օր, ԱՄՆ՝ Կվանզայի օր (աֆրոամերիկացիների ծննդյան փառատոն):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

424 - հայոց կաթողիկոս Սահակը պարսկական արքունի դիվանում հայտնաբերել է Գահնամակը և այդ օրը հայտարարվել է Հայ Ազնվականության տոն:

1879 – ծնվել է մեծանուն երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:

1909 – ծնվել է գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանը:

1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում ավարտվել է գերմանական զորքերի դուրս բերումը Վրաստանից:

1965 - ծնվել է հայտնի սասունցի ազգագրագետ Մարոն՝ Երազիկ Մարտիրոսյանը:

1982 - ծնվել է ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը:

1991 – պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Հայաստանը և Թուրքմենիան հաստատել են բելովեժյան համաձայնագիրը: Հայաստանը դարձել է ԱՊՀ երկրներից մեկը:

1993 - ռուսական ավիաուղիների Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ:

2004 - Նուռնուս և Նոր Հաճն երկութաղին կայարանների միջև վթարվել է շոգեքարշը՝ շրջվել է, որի արդյունքում երեք մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են:

2008 - նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:

2010 – վախճանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Կիմ Երիցյանը:

2013 - վախճանվել է  քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:

2014 - վախճանվել է դերասան Կարեն Ջանգիրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1530 — վախճանվել է Մեծ Մոնղոլների պետության հիմնադիր, ուզբեկական և հնդկական թագավոր Զահարեդդին Մուհամմեդ Բաբուրը:

1664 — ծնվել է բարոկկոյի դարաշրջանի գերմանացի ոսկերիչ Իոհան Մելխիոր Դինգլինգերը:

1820 — վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն: 1825 — Ռուսաստանում գահ է բարձրացել Նիկոլայ 1-ին ցարը, որի երդման արարողության ժամանակ Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվել է դեկաբրիստների ապստամբությունը:

1831 – Միլանում կայացել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի պրեմերան:

1890 – վախճանվել է գերմանացի գործարար և հնագետ Հենրիխ Շլիմանը:

1893 — ծնվել է Չինաստանի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունը:

1896 - վախճանվել է գերմանացի Ֆիզիոլոգ և փիլիսոփա, պրոֆեսոր Էմիլ Դյուբուա Ռեյմոնը:

1939 — թուրքական էրզինջան քաղաքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 39 հազար մարդ:

1941 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կերչ-Ֆեոդոսյան դեսանտային օպերացիան:

1946 — Լաս-Վեգասում բացվել է հանրահայտ բանդիտ Բագսի Սիգալի կառուցած «Ֆլամենգո» հյուրանոցը և այդ օրվանից Լաս-Վեգասը սկսել է վերածվել խաղային համաշխարհային մայրաքաղաքի:

1949 — ծնվել է թատրոնի և կինոյի ռուս արտիստ, երգիչ Միխաիլ Բոյարսկին:

1972 – վախճանվել  է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենը:

1975 — սկսվել է շահագործվել խորհրդային գերձայնային «Ту-144» ուղևորատար օդանավը:

1977 – վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսը:

2003 — Իրանի Բամա տարածքում տեղի է ունեցել  Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը բերել է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:

2004 – Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի, որի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:

2006 - վախճանվել է ԱՄՆ-ի 38–րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:

2009 - վախճանվել է Rocher բնական կոսմետիկ միջոցների ստեղծող Իվ Ռոշերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular