ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ իմքայլականի փողոցում տեսնելիս չեմ բարևելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քաղաքական ինչպիսի զարգացումներ էլ լինեն, ինչ էլ որոշվի, իբրև քաղաքացի և լրագրող հայտարարում եմ` ես նոյեմբերի 9-ից մեկընդմիշտ և վերջնականապես լուծարել եմ իմ անձնական և գործնական բոլոր կապերը գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ` առանց որևէ բացառության` անկախ ոմանց հետ նախկին մտերմությունից: Երբևէ, որևէ հանգամանքի բերումով, նրանց չեմ լուսաբանելու, հարցազրույց չեմ անելու որևէ իմքայլականի հետ, նույնիսկ փողոցում տեսնելիս չեմ բարևելու, նրանք բոլորն ինձ համար հանցակիցներ են: Իմ ցավը խիստ անձնական է, և ես պատրաստ չեմ փոխզիջման գնալ խղճիս հետ` «նախընտրական հավասար եթերաժամանակ» հիմարագույն թեզի տակ հայրենավաճառներին եթեր բերելով: Սա իմ անձնական որոշումն է և բեկանման ենթակա չէ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular