ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել. ինչ է պատմում անհետ կորած զինվորի հարազատը Փաշինյանի հետ 4 ժամ տևած հանդիպումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհետ կորած զինվորի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով այսօր` դեկտեմբերի 25-ին, 15 հոգանոց խմբի հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ, ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ոչ մի հարցի վերաբերյալ բավարար պատասխան չեն ստացել:
 
Գալստյանը նշել է, որ վարչապետը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել անհետ կորածների հարազատներից. «Երեքշաբթի օրը մենք նորից այց ունենք կառավարություն` վարչապետից ստանալու ռեալ պատասխաններ, և մենք պահանջելու ենք, որպեսզի հստակ ժամանակով և օրով մեզ ասի` որը որից հետո է»,- ասաց նա:
 
Անհետ կորածի հորեղբայրը նաև նշեց, որ կառավարության անդամներին խնդրել են, որ ամեն ինչ արվի թափանցիկ, որպեսզի հայ ազգը հասկանա` ինչ է իրականում կատարվում:
 
«Եթե ունենք կառավարություն, թող թույլ տան բաց, տետ-ա-տետ հանդիպում, որպեսզի բոլորին հասանելի լինի: Նորից կարող ենք գալ 5-10 ծնողով, բայց թող լինի թափանցիկ»,- ընդգծեց նա:
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել՝ ժամեր շարունակ փակ պահելով Բաղրամյան-Պռոշյան փողոցները: Նրանց առաջարկվել էր հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը մերժվել էր: Հարազատների պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել ընդունել և լսել նրանց։ Իսկ այսօր արդեն՝ ժամը 10:00-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկումը։

Նշենք, որ անհետ կորածների հարազատների պահանջներն են՝

1. բանակցել և որոնել անհետ կորածներին

2. տեր կանգնել գերի ընկած մեր տղաներին, ապահովել նրանց շուտափույթ վերադարձը

3. ձեռք բերել ԴՆԹ թեստավորման սարքեր, քանի որ այս տեմպերով դիերի ճանաչման գործընթացը կտևի մի քանի տարի

4. շրջափակումից դուրս բերել զինվորական և քաղաքացիական անձանց

5. շարունակել դիերի որոնման աշխատանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular