ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության շրջանում նոր քաղաքական ուժի ու նոր դեմքերի պահանջ կա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիոլոգներն ուսումնասիրություն են կատարում պարզելու, թե ինչու հրադադարի մասին նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո հասարակությունը չի միանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, դուրս չի գալիս փողոց, բայց և շարունակում է մտածել, որ նա պետք է հեռանա վարչապետի պաշտոնից:

Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակությունը պասիվ է, քանի որ հիմնականում հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ հարթակում Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցություններից: Ուստի չի ցանկանում ակտիվ մասնակցություն ցուցաբերել փողոցում տեղի ունեցող իրադարձություններին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ հասարակության շրջանում նոր քաղաքական ուժի ու նոր դեմքերի պահանջ կա, որոնք միմյանց հետ կմրցեն ոչ թե իրենց հնարավորություններով, այլ՝ ծրագրերով: Եվ սա ամենախնդրահարույց պահն է, քանի որ ըստ սոցիոլոգների Հայաստանում դեռ չեն ձևավորվել այնպիսի քաղաքական կուսակցություններ, որոնք թե՛ մասնագիտական որակներ ունեցող անդամների, թե՛ ասելիքի առումներով կարող են առաձնանալ դաշտում առկա քաղաքական ուժերից և դրանով գրավեն հասարակության ուշադրությունը: Ուստի, եթե առաջիկայում արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, ընտրություն կատարելը բավականին դժվար է լինելու:

Շուշան Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular