ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն է երկրորդ անգամ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով հիվանդների մոտ կրկին վարակվելու ռիսկը շատ ցածր է: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում անցկացված երկու խոշոր հետազոտությունների հեղինակները:

Medportal.ru-ի փոխանցմամբ` Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտության մեջ օգտագործվել են ավելի քան 3.2 միլիոն ամերիկացիների տվյալները, ովքեր թեստեր են հանձնել մասնավոր լաբորատորիաներում: Գիտնականները վերլուծել են նրանց առողջության մասին տվյալները ՊՇՌ թեստերը հանձնելուց հետո մեկ, երկու եւ երեք ամսվա ընթացքում:

Հետազոտության ընթացքում հակամարմին չունեցող հիվանդների 3 տոկոսը հիվանդացել է COVID-19-ով, իսկ COVID-19 տարած եւ հակամարմիններ ունեցողների մոտ այդ ցուցանիշը ընդամենը 0.3 տոկոս է կազմել: Դա նշանակում է, որ հակամարմիններ ունեցող հիվանդների մոտ նախորդ վարակումից հետո նորից վարակվելու հավանականությունը 10 անգամ ցածր էր: Սակայն պաշտպանության տեւողությունը գնահատելու համար հետագա զննումներ են անհրաժեշտ, նշում են հետազոտության հեղինակները:

New England Journal of Medicine-ում հրապարակված մեկ այլ հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Օքսֆորդի համալսարանի հիվանդանոցների ավելի քան 12.500 բուժաշխատողների տվյալները, ում հետեւել են 6 ամիսների ընթացքում: Գիտնականներն օգտագործել են նաեւ տեղեկատվությունը հակամարմինների թեստերի եւ ՊՇՌ թեստերի արդյունքների վերաբերյալ: COVID-19 տարած 1200 մարդուց միայն երկուսն են 6 ամսվա ընթացքում կրկին վարակվել կորոնավիրուսով: Միեւնույն ժամանակ, 11300 աշխատակցից, ովքեր հակամարմիններ չունեին, հիվանդացել է 223 մարդ:

Գիտնականները հիշեցնում են, որ, չնայած իմունիտետի տեւողության վերաբերյալ վերջնական տվյալներ չկան, մարդիկ, ովքեր առողջացել են COVID-19-ից, պետք է շարունակեն հետեւել կանխարգելիչ միջոցառումներին` դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular