ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական տնտեսական «բլոկադա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ տնտեսական կացությունը Հայաստանում վատթարանում է ոչ թե ամսեամիս, այլ օրըստօրե։ Օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի 1-ից թանկանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը 400 կվտ/ժ-ից ավելի սպառողների համար։ Այս թեմային առանձին կանդրադառնանք, քանի որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե դա չի ազդելու բնակչության վրա։ Անպայման ազդելու է, ճիշտ այնպես ինչպես պետական բյուջեի հարկային եկամուտների շարունակվող անկումը այս տարի և եկող տարի նախատեսվող նվազումը։ Այս տարվա հունվար-նոյեմբերի ցուցանիշներով, մեր պետբյուջեի հիմնական՝ հարկային եկամուտները արդեն ավելի քիչ են, քան 2019 թ․-ին։ Ըստ էության՝ այս տարվա 11 ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 244 մլրդ դրամ։ Դրանք թերակատարվել են այս տարի նախատեսված երկու անգամ նվազեցված և ճշգրտված պլանի համեմատ՝ չխոսելով արդեն սկզբնական պլանի մասին։ Նախորդ տարի այդ նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները կազմել էին 1 տրլն 314 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա հունվար-նոյեմբերին պակաս են ստացվել մոտ 70 մլրդ հարկային եկամուտներ։

Եթե սրան էլ ավելացնենք այն փաստը, որ հոկտեմբերին կառավարությունը գնաց աննախադեպ բացասական քայլի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած գումարից վերցրեց 52 մլրդ դրամ, ապա կստացվի, որ նախորդ տարվա համեմատ մեր բյուջեի եկամուտները նվազել են ավելի քան 122 մլրդ դրամով։ Հասկանալու համար, թե սա ինչ գումար է, նշենք, որ դա մեկ ամսվա բարձր հարկային եկամուտների գումար է։ Այսինքն, ստացվում է, որ մենք մեկ ամբողջ ամիս չենք ունեցել հարկային եկամուտներ։ Բացի նրանից, որ նման իրավիճակում անհնար է լուծել մեր երկրի առաջ բազմապատիկ ծավալներով ավելացած սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, բյուջեի եկամուտների նման անկումը բացասական է ազդելու տնտեսական զարգացման վրա։

Նվազած եկամուտները ենթադրում են ավելի քիչ ծախսեր, ինչն էլ ենթադրում է տնտեսական աշխուժության նվազում։ Դա էլ շղթայաբար բերելու է տնտեսական անկման խորացման։ Վիճակի վատթարացումը կանխել հնարավոր է միայն, եթե Հայաստանում կատարվեն մասնավոր ներդրումներ, որոնք ինչ որ չափով կթուլացնեն տնտեսական անկման տեմպը։ Սակայն բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդումները նվազում են, ինչը Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունների և նրա կառավարության անգործունակության հետևանք է։

Դրան հիմա ավելացել են պատերազմի թողած հետևանքները, որոնք դեռ նոր-նոր են սկսվել դրսևորվել։ Ի վերջո՝ ամենակարևորը՝ իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման խորը անվստահության պարագայում անհնար է պատկերացնել որևէ ոլորտի, այդ թվում տնտեսական վիճակի բարելավում։ Մյուս գործոնը, որ դա անհնար է դարձնում, սեփական իշխանության գերադասումն է երկրի վիճակից։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի կարող կառավարել, նա միայն ցանկանում է իշխել։ Նրա համար միևնույնն է, թե երկրի անվտանգության կամ սոցիալ-տնտեսական վիճակի հետ ինչ կլինի։ Սա տնտեսական կացության բարելավման անգամ տեսական դատողությունների հնարավորություն չի տալիս։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular