ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ եգիպտացորենի փաթիլներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եգիպտացորենի փաթիլների պատմությունը սկիզբ է առել 19-րդ դարի սկզբում: Միչիգան նահանգի համանուն քաղաքի «Բաթլ-Կրիկ» առողջարանի սեփականատերերը՝ դոկտոր Ջոն Հարվի Քելլոգը և նրա եղբայր Վիլլ Քիտ Քելլոգը, եգիպտացորենի ալյուրից ինչ-որ ուտեստ են պատրաստելիս եղել, երբ նրանց անհրաժեշտ է եղել առողջարանի որոշակի անհետաձգելի գործերի պատճառով դադարեցնել ուտեստի պատրաստումը: Երբ նրանք վերադարձել են հայտնաբերել են, որ եգիպտացորենի ալյուրը փչացել է: Քանի որ նրանց բյուջեն խիստ սահմանափակ է եղել, Քելլոգի եղբայրները, այնուամենայնիվ, որոշել են օգտագործել այդ ալյուրը։ Նրանք խմոր են հունցել, բայց այն շաղվել է և ստացվել են փաթիլներ ու գնդիկներ: Եղբայրները հուսահատությունից որոշել են բովել այդ փաթիլները, և պարզվել է, որ դրանց մի մասը դարձել է օդային, իսկ մյուս մասը խռթխռթան տեսք է ընդունել: Արդյունքում այդ փաթիլներն առաջարկվել են դոկտոր Ջոն Հարվի Քելլոգի հիվանդներին որպես նոր ուտեստ, և մատուցվել կաթով և զեֆիրով, որը դուր է եկել այն ճաշակողներին: Փաթիլներին շաքարավազ է ավելացրել եղբայրը՝ Վիլլ Քիտ Քելլոգը, որից էլ դրանց համը շատ ավելի հաճելի ու ընդունելի է դարձել:

Արդյունքում 1894 թվականին օրիգինալ եգիպտացորենային փաթիլները արտոնագրվել են ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի կողմից: 1906 թվականին Քելլոգները, հիմնելով սեփական ընկերությունը՝ Kellogg’s-ը, որը մինչ օրս էլ հանդիսանում է եգիպտացորենի փաթիլների և չոր նախաճաշերի արտադրության առաջատարը ամբողջ աշխարհում, սկսել են այդ նոր տեսակի սննդամթերքի զանգվածային արտադրությունը: Նշենք, որ ներկայումս նմանատիպ փաթիլներ պատրաստվում են նաև ցորենի, բրնձի, վարսակի և այլ մշակաբույսերի հատիկներից: Եգիպտացորենի փաթիլների պատրաստման տեխնոլոգիան ներառում է եգիպտացորենի հատիկներից թաղանթների հեռացումը, սաղմերի առանձնացումը, հատիկի ստացումը, ինչին հաջորդում է վերջինիս եփումը աղաշաքարավազային օշարակի մեջ, որից հետո բարակ շերտերի պատրաստումը և 140 °C ջերմաստիճանում բովումը վառարաններում՝ մինչ խռթխռթան դառնալը: Պատրաստի փաթիլները կարելի է պատել գլազուրով, ինչպես նաև լցոնել ընկույզով, ցուկատով, հրուշակեղենի փշուրներով և այլն: Եգիպտացորենի փաթիլները կարելի է օգտագործել որպես ինքնուրույն սննդամթերք, սակայն, որպես կանոն, այն օգտագործում են  ավելացնելով սառը կաթ: Մեր օրերում եգիպտացորենի փաթիլները համարվում է միջազգային սննդամթերք, որը հատկապես երեխաների համար սիրելի քաղցրավենիք է:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular