ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի-Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1890 – ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։

1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1918 - հայ-վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:

1920 – Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարածքը Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։

1930 – ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:

1940 — ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովը:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:

1997 - վախճանվել է  ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կոնտին:

2005 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

 2012 - Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության  «Նոր գիրք» գրախանութը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:

800 — Կարլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:

1492 — Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:

1642 – ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։

1745 — Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:

1759 — Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունը առաջին անգամ ստացել է պինդ սնդիկ:

1878 — ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:

1887 — ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:

1917 — Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1925 - վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:

1927 – ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։

1938 — ծնվել չեխ գրող Կարել Չապեկը:

1946 — ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:

1962 – տեղի է ունեցել ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

1977 – վախճանվել է  անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:

1979 – խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։

1989 — գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:

1990 - Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։

1991 – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի դրոշով:

– Ուզբեկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1993 — ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:

2010 — հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:

2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիիմոտև ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։

2017 — վախճանվել է խորհրդային և ռուսական կամպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

2019 - Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular