ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 25

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է լուրջ գործերի, կարևոր խնդիրները լուծելու համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չանել, չմոռանալ ու իրար չխառնել: Դուք կկարողանաք աջակցել մտերիմներին, օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Հաճախ հենց ձեր խորհուրդների շնորհիվ շրջապատողները սխալներ չեն անի, որոնց համար հետո ստիպված էին լինելու զղջալ:

Գործնական հոտառությունը սուր կլինի, շանս կա ֆինանսական օպերացիաներ անեք, որոնք նշանակալի շահույթ կբերեն: Չեն բացառվում և հաջող գնումները, այդ թվում՝ չծրագրված: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները, որոշ Ցուլեր կկարողանան ամրապնդել մասնագիտական դիրքերը: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կարող են ստանալ, եթե ինքներդ ցանկանաք:

Հարմար օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք կկարողանաք կիսվել զգացմունքներով ու ապրումներով՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան: Օրվա վերջին հավանական են նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կյանքում արմատական փոփոխություններն ու կարևոր իրադարձությունները քիչ հավանական են: Բայց ուրախության առիթները քիչ չեն լինի, դուք կկարողանաք ուրախացնել և՛ ձեզ, և՛ մտերիմներին, եթե դրա համար ջանքեր գործադրեք, զարկ տաք երևակայությանը: Օրը հարմար է նոր բան սկսելու համար: Փորձարկումներ արեք, հորինեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

Խուսափեք կոնֆլիկտներից, մանրուքների պատճառով վեճերից: Ցանկալի չէ պարտքով գումար տալն ու վերցնելը: Հնարավոր է ոչ այնքան թանկարժեք, բայց ձեզ համար կարևոր իր կորցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն ավելի հարմար է հանգստի ու մտորումների, քան վճռական գործողությունների համար: Մի շտապեք աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված որոշումներ ընդունել. նախ պետք է փորձեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, վերլուծել այն, խորհրդակցել փորձառու մարդկանց հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կիմանան այն, ինչը նախկինում նրանց համար գաղտնիք էր:

Անձնական հարաբերություններում արժե հույս դնել ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ ինչպես վարվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, ինչպես նաև վերականգնել հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Կուրախացնեն հին ընկերների ու նոր ծանոթների հետ հանդիպումները: Հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ, ինչպես նաև օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Չի բացառվում՝ ձեր գիտելիքներին ու տաղանդներին արժանի կիրառում գտնվի:

Վճռական գործեք. հիմա դրանից կախված կլինի հաջողությունը: Եթե նոր ծրագրեր հայտնվեն, մի հետաձգեք դրանց իրագործումը: Նպատակին տանող առաջին քայլերը կարելի է հենց հիմա անել: Ընկերներն ամենայն հավանականությամբ կօգնեն դրանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, այդ թվում՝ չծրագրված: Հնարավոր է նոր պարտականություններ հայտնվեն: Ձեզ գլուխ հանելու համար որոշ ժամանակ է պետք: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան, բայց դրանք միշտ չէ, որ լավը կլինեն: Ինտուիցիան կհուշի, թե որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնք է պետք ականջի հետև գցել:

Հավանական են լավ նորություններ, հաճելի լուրեր հեռվից: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք շատ ուրախ կլինեք հյուրերի համար: Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք անհամբեր ու նյարդային կլինեք, հաճախ սուր նկատողություններ կանեք, երբեմն վիրավորական կատակներ անելուց էլ չեք խուսափի: Եթե կարողանաք ավելի բարեհամբույր տրամադրվել, մթնոլորտը միանգամից ավելի հարմարավետ կդառնա և՛ ձեր, և՛ շրջապատողների համար:

Արժե լսել մտերիմների խորհուրդները. դա կօգնի խուսափել թյուրիմացություններից: Շրջապատողները պատաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, և դա համարյա անսահմանափակ հնարավորություններ կբացի ձեր առաջ: Հավատացեք ինքներդ ձեզ ու մի կորցրեք լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաարդյունավետ օրը չէ: Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, սովորական զբաղմունքները ձանձրալի կթվան, ոչ մի հետաքրքիր բան չի գտնվի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, ուրախ ժամանակ անցկացնել, վերադառնալ հին նախասիրությանը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ ու սիրային խոստովանություններ: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենաարդյունավետ օրը չէ: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի դուք հաճախ կշեղվեք, շատ կմտածեք դատարկ բաների մասին, որոնք ուշադրության արժանի չեն: Նոր գաղափարներ կունենաք, բայց ցավոք ամեն անգամ չեք կարողանա քննադատորեն գնահատել դրանք: Այդ իսկ պատճառով վտանգ կա ժամանակն ու ուժերը վատնեք ի սկզբանե անհաջող մտահղացման վրա:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հավանական է վերադարձնեն հին պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը: Ամենայն հավանականությամբ, այդ գումարը պետք կգա կարևոր բանի համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն արդյունավետ ու հաջող կանցնի: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի և ճիշտ կվարվեք, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու: Խուսափեք գործերում խառնաշփոթից: Հետևողական գործելը շատ բան կհեշտացնի:

Հնարավորություն կունենաք համախոհների, գործընկերների, ընկերների հետ քննարկել կարևոր հարցերը: Դուք ոչ միայն արժեքավոր տեղեկատվություն կստանաք, այլև լավ խորհուրդներ: Երեկոն մտերիմների հետ հաճելի զրույցներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին գործողությունների ծրագիր կազմեք ու ամեն ինչում հետևեք դրան՝ առանց շեղվելու դատարկ բաների վրա: Հնարավորինս խուսափեք դատարկ զրույցներից, մի վիճեք նրանց հետ, ովքեր չեն լսում ուրիշի կարծիքը: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են շուրջը բոլորի տրամադրությունը փչացնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հարմար ժամանակ է հին սխալներն ուղղելու համար: Չի բացառվում՝ վերամշակեք ծրագրերը, հասկանաք, թե որ ուղղությամբ կուզենայիք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարությունները չեն բացառվում: Դուք դրանցից գլուխ կհանեք լավատեսության և ինքներդ ձեր հանդեպ հավատի շնորհիվ: Ձեր կենսուրախությունը շրջապատողների սրտով կլինի: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, որոնց հետ գործ կունենաք, շատերը ձեզ հաճույքով կօգնեն, խորհուրդներ կտան: Կարող եք ընդհանուր նպատակին հասնելու համար միավորվել համախոհների հետ:

Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք ձեռնարկել դրանք հնարավորինս արագ իրագործելու համար: Պարզ կդառնա, թե ինչ է պետք սովորել բարդ գործում հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular