Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանների կողմից ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դեմքն ամբողջովին արյունոտ էր, քթից արյուն էր հոսում: Ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։
Նշենք, որ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել նրանց:
Այսօր առավոտյան էլ ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, որոնք շրջափակել էին կառավարության շենքը։