Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանն՝ ապրիլի լավագույն խաղացող
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ճանաչվել է ապրիլին Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Մխիթարյանը ստացել է ձայների 42 տոկոսը եւ հետ է թողել Արտուրո Վիդալին («Բավարիա», 31 տոկոս), ակումբակից Կրիստիան Պուլիշիչին («Բորուսիայի», 16 տոկոս) եւ Յուլիան Բրանդտին («Բայեր», 11 տոկոս)։