ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի «հայելային աշխարհը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուցե զարմանալի թվա, բայց դեկտեմբերի 22-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքին ընդառաջ, փաշինյանական միտքն այլ բան չէր կարողացել հորինել, քան իրեն որպես «Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության» երաշխավոր ներկայացնելը։ Շատերի համար ուղղակի զավեշտ էր, առավել շատերի համար՝ սրբապղծություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո վարչապետին տեսնել արտաքին անվտանգության երաշխավորի նոփ-նոր պատմուճանով։ Իրականում պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար դա նաև «առաքելություն» է։ Իսկապես, ինչո՞վ առաքելություն չէ, եթե ներքին բոլոր խնդիրներն ու ներքաղաքական լարված իրավիճակը մի կողմ թողած՝ մարդն ահա այդպիսի գլոբա՛լ խնդիրներ է լուծում։ Ինքը գլոբա՜լ մտածող է, գլոբա՜լ խաղացող, հետևաբար, ընդդիմության մի հանրահավաքն ի՞նչ է, թեկուզ իր քթի տակ կազմակերպվող, որ շեղի մեծն «գլոբալիստի» տիեզերական ուշադրությունը։

Բայց չնայած գլոբալ գործչի այս հովերին ու նոփ-նոր պատմուճանին՝ միանգամայն ակնհայտ է այն մանրախնդրությունը, որով այդ մարդն իր գրառմամբ ուզում է «խփած» լինել հանրահավաքին։ Արձանագրենք, որ հիշյալ մանրախնդրությունը նաև մանկամտության է վերածվում, երբ հստակ է դառնում, որ Նիկոլն իրեն այլևս այնքան իշխանություն չի զգում, որ իր դատողություններում շփոթում է ընդդիմության ու իշխանության տեղերը։ Թե ընդդիմությունն ինչպե՛ս է աշխատանքից ազատելու, ասենք, որևէ դպրոցի ուսուցչի կամ տնօրենի, որևէ նախարարության որևէ աշխատակցի՝ անհնար է պատկերացնել, բայց Նիկոլի սահման չճանաչող երևակայությունը դա պատկերացնում է։

Նիկոլի ֆեյսբուքյան աճպարարության ամենազավեշտալի հատվածը, սակայն, մնում է այն պնդումը, թե մինչ ընդդիմությունն զբաղված է «էլիտար» իշխանազավթման դավաճանական փորձեր անելով, Նիկոլն իր հայրենանվեր իշխանախմբով «կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ»։ Փաստորեն, այս իշխանությունն արդեն գիտի՝ ինչ է արտաքին անվտանգության խնդիրը, և նույնիսկ «կենտրոնացել» է դրանց վրա։ Քիչ է մնում՝ մարդը հայտարարի, թե նախօրեին ինքը զորախմբով Սյունիքում էր, որպեսզի զբաղվեր վերոնշյալ «սպասարկման» աշխատանքներով։ Ափսոս միայն, որ սյունեցիները եղան այնքան անշնորհակալ, այնքան ապերախտ, որ ոչ միայն չթողեցին խեղճ հայրենանվերին՝ իր «սպասարկումն» իրականացնել, այլև նույնիսկ վտարեցին այնտեղից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular