ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեան ապրիլին կարող է նախաձեռնել Եվրախորհրդից Թուրքիայի հեռացման գործընթացը. Ֆրանկ Շվաբե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան շուտով կհեռացվի Եվրախորհրդից: Այս մասին հաղորդել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի մարդու իրավունքների պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանկ Շվաբեն: Հոդվածը վերցրել ենք գերմանական tagesspiegel.de կայքից:

Լրագրող Կան Դյունդարը, ով ապրում է Գերմանիայում, մեղադրվել է ահաբեկչության օժանդակման և լրտեսության մեջ: Պատճառը հետևյալն է՝ 2015 թվականի մայիսին, ընդդիմադիր «Ջումխուրիեթ» թերթում տպագրած հոդվածում ընդդիմադիր լրագրող Դունդարը հաղորդել է սիրիացի ապստամբներին Թուրքիայի կողմից ապօրինի զենքի մատակարարման մասին:

Ավելի քան 27 տարի թերթում տպագրված հոդվածի համար. Ստամբուլի դատարանի որոշմամբ ընդդիմադիր լրագրող Ջան Դյունդարի նկատմամբ չորեքշաբթի օրը Թուրքիայի կառավարության հակառակորդների հետապնդումը հասել է նոր առավելագույն կետի:

Դատավճիռն անմիջապես Թուրքիայի և Գերմանիայի միջև քաղաքական վիճաբանության է վերածվել. Անկարան մերժել է կառավարության քննադատությունը որոշման վերաբերյալ և Գերմանիային կոչ է արել արտահանձնել Դյունդարին:

Հակասություններ կան նաև Թուրքիայում բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ: Երեքշաբթի օրը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը կոչ է արել ազատ արձակել քաղաքական գործչին, ով, քաղաքական դրդապատճառներով, ավելի քան չորս տարի կալանքի տակ է: Քանի որ Անկարան հրաժարվում է ազատ արձակել Դեմիրթաշին, Թուրքիային սպառնում է հեռացում Եվրախորհրդից:

Ստրասբուրգի դատարանը նաև պահանջում է ազատ արձակել դեմոկրատական ակտիվիստ Օսման Կավալային, ով ավելի քան երեք տարի բանտում է:

Էրդողանի կառավարության քննադատները գտնում են, որ Դյունդարի գործի հետ կապված որոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական իրավական նորմերից: Արտաքին գործերի դաշնային նախարար Հայկո Մաասը քննադատել է դատավճիռը՝ այն համարելով «լուրջ հարված Թուրքիայում լրագրողական անկախ աշխատանքին»:

Ըստ Եվրոմիության՝ Թուրքիայում այլևս չի դրվում օրենքի գերակայության հարց:

Այսպիսով, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով՝ 47 եվրոպական պետություններ միավորող Եվրախորհրդի անդամ հանդիսացող Թուրքիան գտնվում է վտարման եզրին:

- Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեան ապրիլին կարող է նախաձեռնել Թուրքիայի հեռացման գործընթացը,- ասել է Ֆրանկ Շվաբեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular