ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլորյալ թե՞ ցինիկ ու կեղծավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր չի ճանաչում իր բանականության ու խղճի առաջ և, բնականաբար, չի գնում ինքնադատաստանի` ընթերցելով սեփական հրաժարականի տեքստը՝ ի լուր սպասող հանրության: Օրենքը նույնպես մեղավոր չի տեսնում նրան և չի հարուցում քրեական գործ` հեռացնելով զբաղեցրած աթոռից, հակառակ այն պնդումներին, որ պատերազմի հենց սկզբից դադարեցրել է բանակի համալրումը և կանոնավոր բանակը վերածել ջոկատների: Այդ ռազմավարությունը մեզ հայտնի էր անցյալ դարի 90-ականների սկզբին` որպես ֆիդայական ջոկատներ, երբ դեռ չունեինք բանակ: Դրա փոխարենը Փաշինյանին մեղավոր է համարում հասարակության դատարանը, նա որտեղ էլ որ հայտնվում է ու երևում մարդկանց, արժանանում է ժողովրդի դատին: Սյունեցիները փակեցին մայրուղին, և ընդհատվեց երկրի վարչապետի այցն այդ մարզ, պարզապես փախավ ուղղաթիռով իր ժողովրդից: Փակեցին, որովհետև Սյունիքը դիրք առ դիրք հանձնում է թշնամուն: Չափագրման սարքը ձեռքին՝ ադրբեջանցին որոշում է, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Սյունիքի հատվածում:

Նոր սահմանագծման հետևանքով սյունեցին հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչի հետևանքով էլ արդեն կան դեպքեր, որ մարդիկ վառում են տները, գյուղի դպրոցը և հեռանում: Իսկ Գորիս-Կապան մայրուղին տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի տարածքով: Բայց մեր երկրի վարչապետն ասում է, որ այդ արվում է սյունեցիների անվտանգության նկատառումով: Բան չասացի, գուցե գիժը մենք ենք, որ չենք հասկանում: Իրականում դժվար է հիշել նման դեպք, որ երկրի վարչապետի, նախագահի կամ թագավորի ճանապարհը ժողովուրդը փակի և թույլ չտա այցելել մարզեր կամ գավառներ` մերժելով, համարելով նրան անարժան և իրենց ողբերգության ու հայրենիքի դժբախտության պատճառ: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ հոգևորականը մերժի վարչապետին Աստծո տաճարում` պարզած ձեռքն օդում թողած, նզովելով, թե՝ «սպասիր Աստծո դատաստանին»:

Մեզ հասել է պատմությունից մի դրվագ, երբ Ներսես Մեծն անհնազանդություն է ցուցաբերում Պապ թագավորի նկատմամբ` եկեղեցուն հալածելու համար: Բայց սա այդ դեպքը չէ, առավել ևս, որ Նիկոլը Պապ չէ, թեև Պապը Նիկոլի սիրած թագավորն է: Բայց պատմության առաջ մեղք գործած կլինենք, եթե Ներսես կաթողիկոսի ու Պապ թագավորի և Պարգեւ քահանայի ու Նիկոլ վարչապետի դիպվածների միջև համեմատություն անցկացնենք: Մենք մի դեպք հիշեցինք պատմությունից, բայց Նիկոլի հետ նույն դեպքը մեկ ամսում պատահեց երկու անգամ: Առաջինը Գյումրիում էր` դեկտեմբերի 7-ին, երբ սրբազանը պատարագ չմատուցեց նրա ներկայությամբ: Նիկոլն ընդամենը երկու եկեղեցի է մտել, թող փորձի երրորդն էլ մտնել, և կտեսնենք: Եվս մի դեպք․ հիշո՞ւմ եք, երբ երկրի վարչապետը գնա Եռաբլուր, իսկ զոհվածների հարազատները փակեն ճանապարհը` համարելով նրան անարժան ու սրբապիղծ, և թույլ չտան, որ մոտենա շիրիմներին: Այս տեսարաններն ավելի խայտառակ են, քան ստորագրած մեր պարտությունը, Արցախի կապիտուլյացիան:

Մենք մեր պատմության ամենախայտառակ դրվագներին ենք ականատես լինում շնորհիվ Նիկոլի, և հենց նրա ձեռքն է, որ գրում է պատմության այդ էջերը: Բայց դրանից Փաշինյանն իրեն հպարտ է զգում, համենայնդեպս՝ այդպես է ցույց տալիս: Այսօր Արցախը դարձավ հայկական Օսվենցիմ, Հոլոքոստ, բայց մենք ունենք մեր եզրույթը` ցեղասպանություն: Իսկ Օսվենցիմին հաջորդում է Նյուրնբերգը` առայժմ ժողովրդի դատով:

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular