Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 480 փախստականներ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 43 հազար փախստականներ: