ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ Արխիվային աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1888 — վախճանվել է հայազգի ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխաիլ Լորիս-Մելիքովը:

 1895 – ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գուրգեն Յանիկյանը:

1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը:

1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը:

1974 – վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան):

1940 – վախճանվել է  խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը:

2006 - առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:

2008 - ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը դարձել է Չիլիի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից մեկի` «Ունիվերսիդադ»-ի նոր գլխավոր մարզիչ:

2010 - Հայ բնապահպանները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բացված դելֆինարիումի դեմ:

2012 - Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է , որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզ զիջում է ավելի երիտասարդներին»:

2013 - Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդի նիստ, որտեղ  հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):

2019 - Ձերբակալվել է «5-րդ» ալիքի սեփականատերը՝ Արմեն Թավադյանը: Նա մեղադրվել է երկրորդ նախագահի ենթադրյալ աջակցի գործով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1167 — ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը:

1294 — կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որը ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը:

1761 — ծնվել է օսմանական սուլթան Սելիմ 3-րդը:

1777 – Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:

1801 — անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան:

1811 — Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, որի արդյունքում զոհվել է 1318 մարդ:

1818 - ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը:

1822 – ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։

1865 — ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը:

1868 – ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը:

1872 — վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլյամ Ռանկինը:

1889 — վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսական բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը:

 1900 — արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության «Իսկրա»  թերթի առաջին համարը:

1901 — ծնվել է ռուս խորհրդային գրող, քննադատ, տեսաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր ֆադեևը (կուսակցական մականունը Բուլիգա):

1905 - հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը:

1906 – ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ Ծննդյան հրադադարը:

1924 — Ալբանիան դարձել է հանրապետություն:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24-րդ տանկային կորպուսը  «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն հարձակողական օպերացիան Աջափնյա Ուկրաինա:

1951 – Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:

1961 - ծնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

1979 — կայացել է ֆրանսիական «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը:

1981 – ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը:

1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրռեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը:

1982 — կայացել է ռազմա-տրանսպորտային ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը:

1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և «One Direction» հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը:

1991 — Ռուսաստանի Ֆեդերացիան փոխարինել է ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ում:

1997 – վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:

2011 —108 տարեկան հասակում վախճանվել է հոլանդացի և ավստրիացի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք, որպես ամենատարեց գործող դերասան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular