ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ին­չու գե­նե­րաց­վեց այս­քան չա­րու­թյուն ու թշնա­մանք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ով ինչպիսի կարծիք հայտնում է, արժանանում է «ստանդարտ» որակումների. այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունում կա՛մ «զոմբի» են, կա՛մ «5000 դրամանոց», կա՛մ «պիցցայակեր», էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնակռիվ են տալիս: Բոլորը՝ տասնյակ հազարավորներն անխտիր՝ եկեղեցու քահանայից սկսած՝ մինչև ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ կամ հայտնի դերասան:

Արդյունքում վերից վար կամ վարից վեր իսպառ բացակայում է որևէ տեսակի դիսկուրս, որևէ առողջ բանավեճ, կամ ընդհանրապես բանավեճ: Ամեն ինչ հանգում է «սամ դուռակ»-ի: Բոլորը բոլորին հայհոյում են (որոշ կանայք՝ ամենաթունդը), բոլորը բոլորին անիծում են (որոշ տղամարդիկ՝ ամենաթունդը), բոլորը բոլորին ատում են: Ու ամենասարսափելին՝ բոլորն ուզում են բոլորին գնդակահարել կամ գոնե բանտարկել: Այնպես չէ, որ մեր հանրության մեջ չարություն ու ատելություն չի եղել, սակայն, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ այդ ամենը ուժգնորեն գեներացվեց 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ բաղձալի աթոռին հասավ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր թիմի հետ երկուսուկես տարի սփռել է միայն ատելություն, թշնամանք, այսօր էլ շարունակում է մաքսիմալ պառակտել ժողովրդին, միմյանց դեմ հանել, իր փոքրաթիվ «աջակիցների» միջոցով սպառնալիքներ հնչեցնել, մի խոսքով՝ խառնել ինչ հնարավոր է:

Արդյունքները երևում էին դեռ 1-1,5 տարի առաջ, իսկ հիմա այդ ամենը հասել է ծայրահեղության գագաթնակետին: Մենք հիմա այս առումով այնպիսի մի վիհի առջև ենք, որ մի թեթև հրում է պետք անդունդում հայտնվելու համար: Իսկ իշխանական պատգամավորները շարունակում են խոսել «իմ ընտրողների» մասին (իրականում նրանցից ոչ ոք ընտրող չունի, միակը, որ ընտրող է ունեցել, Նիկոլ Փաշինյանն է), կարծես ոչինչ չի եղել, կարծես սովորական ներքաղաքական գործընթացներ են, չեն եղել հազարավոր զոհերը, տարածքային կորուստներն ու կապիտուլ յացիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular