ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 24

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ձեր աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Գործնական զրույցներ կարելի է վարել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջավայրում. արդյունքները բոլոր դեպքերում հրաշալի կլինեն: Աշխատանքի հետ կապված նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք: Պարզ կդառնա, թե ինչից կարելի է սկսել ամենահամարձակ ծրագրերի իրագործումը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էին վիճում: Անցյալում կմնան վեճերն ու տարաձայնությունները: Կարող եք մտերիմների հետ միասին երկարաժամկետ ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա իրադարձությունները հազիվ թե ձեր կյանքում ինչ-որ բան փոխեն, բայց ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, հավանական են հաճելի անակնկալներ: Լավ է գործերում նախաձեռնող լինեք, հատկապես եթե վստահ եք հաջողության վրա ու հստակ գիտեք, որ կարող եք ինքնուրույն, առանց որևիցե մեկի աջակցության հասնել նրան:

Երբեմն փոքրիկ տարաձայնություններ կլինեն, բայց դուք արագ կգտնեք դրանց վերջ տալու ձևը: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Չի բացառվում՝ օգտակար հուշումներ ստանաք, հասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անակնկալներ կբերի: Հնարավոր են նշանակալի փոփոխություններ ծրագրերի մեջ: Իրավիճակին հարմարվելու և դրա հետ միասին նպատակներից, մտահղացումներից չհրաժարվելու համար ճկունության կարիք կլինի: Համախոհների հետ տարաձայնություններ կլինեն, բայց բոլոր վեճերը կվերաբերեն միայն գործնական ոլորտին, դուք թույլ չեք տա անցնել անձերին, փոխանակվել դժգոհություններով:

Կկարողանաք կարգավորել վերջին ժամանակներս բարդ դասավորված հարաբերությունները: Դուք կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում և չեք նեղանա նրանցից, ովքեր երբեմն տհաճ բաներ են ասում կամ չեն արդարացնում ձեր ակնկալիքները: Կարող եք գլուխ հանել անցյալի տհաճ իրավիճակներից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ, բայց ուրախ ու հետաքրքիր օր է: Ծրագրերը ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել, քանի որ իրադարձություններն արագ կզարգանան: Բայց դուք կհասցնեք հարմարվել իրավիճակին և օգուտ քաղել նրանից: Հաջող կլինեն փորձարկումները, իսկ այսօր առաջ եկած գաղափարները շուրջը համարյա բոլորին դուր կգան:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Բարենպաստ օր է սիրելիի հետ հանդիպելու համար: Քննարկման համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կհայտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է, որն առանց տհաճ պահերի չի անցնի: Բայց դուք կարող եք խուսափել և՛ լուրջ սխալներից, և՛ ցավալի կորուստներից, եթե համբերությամբ զինվեք: Ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի մարդկանց հետ, որոնց հետ նախկինում դա անելն ստացվում էր: Երբեմն կթվա, թե շրջապատողները չափից դուրս պահանջկոտ են ձեր հանդեպ:

Բարեբախտաբար, օրվա լարված առաջին կեսին կփոխարինի ավելի հանգիստ ու արդյունավետ երկրորդ կեսը: Հետաքրքիր գործերը, հաճելի հանդիպումները, նոր հաղթանակները կօգնեն մոռանալ փոքրիկ տհաճությունների մասին: Երեկոն հրաշալի է կարևորի մասին մտորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտել սկսած գործերը, լուծել ավելի վաղ ծագած հարցերը: Կարող եք զբաղվել հետազոտական ու գիտական գործունեությամբ, չեն բացառվում հաջողություններն ուսման մեջ: Ավելի ուշ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որին վաղուց չեք տեսել, վերականգնել հին կապերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց են վիճել: Երեկոն կուրախացնի լավ լուրով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Դուք հաջողության կհասնեք, եթե դեպի նպատակը քայլեք առանց ավելորդ շտապողականության ու խուճապի: Կարևոր կլինի հատկապես գործնական կապերին ուշադիր լինելը: Չարժե վստահել նրանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս կամ կաշվից դուրս են գալիս ձեր համակրանքը շահելու համար: Հաճելիորեն կզարմացնեն հին ծանոթները, որոնցից նման բան չէիք սպասում:

Տանը հնարավոր են անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ: Դրանք ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան ու կոգեշնչեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվերներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են թյուրիմացություններ, երբեմն ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն: Դուք գլուխ կհանեք դժվարություններից, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Ստիպված եք լինելու վեճերում պաշտպանել սեփական տեսակետը, անհավասար պայքարի մեջ մտնել, ձեզ ոչ հոգեհարազատ գործերով զբաղվել: Կարևոր կլինի չբողոքելն ու լավատեսությունը պահպանելը: Կյանքի հանդեպ լավատեսական հայացքը կօգնի նոր համախոհներ գտնել ու լեզու գտնել հների հետ:

Չնայած ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, դրական միտումների ազդեցությունն էլ նշանակալի կլինի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լուրջ տրամադրվեք. դա կօգնի հաջողության հասնել: Կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները, համատեղ գործունեությունն էլ օգուտ կտա հարաբերություններին: Եթե ստանձնեք այն գործերը, որոնց չէիք համարձակվում անցնել, արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել հին ու նոր ծանոթներից:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դուք հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից, շահավետ գնումներ կանեք: Չի բացառվում՝ երկարաժամկետ ներդրումների կամ սեփական բիզնես սկսելու հետ կապված նոր ծրագրեր հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործերից կարող եք հրաշալի գլուխ հանել: Ուշադիր եղեք, աշխատեք նկատել մանրուքները: Հենց դա կօգնի ձեզ խուսափել տհաճություններից, արագ հասնել դրված նպատակներին, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ որոշումներ ընդունել:

Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Տանը հնարավոր են հաճելի անակնկալներ, փոփոխություններ, նորություններ, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսովոր ու հիշարժան կլինի: Կուզենաք խախտել իրադարձությունների սովորական ընթացքը և այնպիսի արարքներ կգործեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք համարձակվի: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Կկարողանաք պայմանավորվել նրա շուրջ, ինչի պատճառով նախկինում վեճեր են եղել, համաձայնեցնել ապագայի ծրագրերը:

Ուշադիր եղեք մանր-մունր պատահարներին. հնարավոր է՝ դրանք ճակատագրի հուշումներ լինեն, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Այսօր ընդունված շատ որոշումներ ճիշտ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր ու զգույշ եղեք: Կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, պրովոկացիաներին մի տրվեք: Այդպես դուք ուրիշների խարդավանքների զոհը, ուրիշի ձեռքի խաղալիքը չեք դառնա: Եթե ողջ օրվա ընթացքում պահպանեք սառնասրտությունն ու առողջ բանականությունը, կկարողանաք խուսափել խնդիրներից և՛ տանը, և՛ աշխատավայրում ու ավելի արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

Աշխատեք խուսափել չծրագրված գնումներից, չարդարացված ծախսերից: Այսօր գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք թեթևամտության, կարող եք ծախսել ավելին, քան արժեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular