ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից և փոխհատուցում կտրամադրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում:  Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Թագուհի Ասլանյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։

«Շնորհակալ եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար»,–գրել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ իրենց կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը:

Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանն արձագանքել է Թագուհի Ասլանյանի հայտնած տեղեկությանը` Ֆեյսբուքի իր էջում գրելով.

«Ինձ անհայտ այս էջի կողմից չճշտված լուր է հրապարակվել, թե իբրև դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանի կողմից մասնակիորեն բավարարվել է իմ դեմ Գառնիկ Իսագուլյանի Լայֆնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը։ Հիշեցնեմ, որ անցած տարի սեպտեմբերի 29-ին այս կայքի լրագրողը 5-րդ ալիքի լրագրողի հետ միասին միջոցառման ավարտից հետո ներխուժել էին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ և հրաժարվում էին դուրս գալ տարածքից։

Գործով նշանակված դատաքննությունն ավարտվել էր, իսկ դեկտեմբերի 4-ին նշանակված էր դատարանի որոշման հրապարակումը, ինչը տեղի չի ունեցել, մեզ հասած տեղեկություններով, դատավորի վատառողջության պատճառով։ Այս պահին դատալեքսում բացակայում է որևէ որոշում։ Սակայն եթե դա իրականություն լինի, ապա աղմուկը համաշխարհային է լինելու ու ցանկանում եմ, որ տիկին դատավորն իմանա դա, պատրաստ լինի հանրությանը ներկայացնել հիմնավորումներ շատուշատ հարցերի վերաբերյալ։ Առայժմ այսքանը։ Ինչպես հասկանում ենք՝ դատական համակարգը լրիվ դուրս եկել օրենքի վերահսկողությունից։ Ասելիք շատ կա ու կասվի։ Որևէ մեկին թող չթվա, թե սրա տակից դուրս են գալու»։

Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Նա նաև զգուշացրել էր, որ մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սակայն, նշված լրատվամիջոցներից որոշները ներկայացել էին և քննարկումից հետո վիճաբանություն էր սկսվել Սաֆարյանի և լրագրողների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular