ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց ուղղորդում ու փո՞ղ են սարքում. թեժ պայքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տասնյակ անձինք ու նրանց հարազատները արդեն երկու օր է այցելում են ՀՀ առողջապահության նախարարություն՝ ոլորտի պատասխանատուներին դնելով դժվարին կացության մեջ: Անվճար տրամադրվող «Օլանզապին-Զիպրեքսա» հոգեմետ դեղը հունվարից սկսած նրանք չեն ստացել, եւ առողջապահության նախարարությունից պահանջ ունեն՝ ապահովել «Զիպրեքսայով» ու ոչ փոխարինող որեւէ այլ դեղով, որովհետեւ, ինչպես համոզված են, դա միակ արդյունավետն է, իսկ փոխարինող դեղորայքն ունենում է բացասական ներգործություն:

««Զիպրեքսա» ամուսինս է օգտագործում: Հիմա առողջությունը կտրուկ վատացել է: Ուրիշների հարստության, չնչին եկամտի համար մարդիկ արդեն հասել են անդունդի եզրին, կործանվում ենք լրիվ: Փոխարինող դեղեր մենք բազմիցս փորձել ենք, առողջությունը կտրուկ վատանում է, ոչ կարողանում է նստել, ոչ կարողանում է վեր կենալ, մեզ միայն «Զիպրեքսան» է պետք»,- ասաց նախարարություն այցելած կանանցից մեկը՝ հավելելով, որ դեղատնից այն ձեռք բերելու հնարավորություն իրենք չունեն: Օրական դեղաչափը՝ 10 միլիգրամն արժե 2100-2800 դրամ: Մեկ ուրիշը, նշելով, որ դեղն անձամբ իրեն է անհրաժեշտ, ասաց, որ դեղատնից ստիպված գնում է այն: «Ինձ օրական 10 միլիգրամ է բժիշկը նշանակել, բայց կեսն եմ խմում: Անքնություն է մոտս, աչքերի ուռածություն, դեմքի այտուցվածություն, անհանգիստ վիճակ: Չգիտեմ ոնց կլինի, մինչեւ երբ»,- անհանգստացած էր մեր զրուցակիցը:

Ի՞նչ է տեղի ունեցել

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանը նույնպես նախարարությունում էր: Խնդիրն, ըստ նրա, հետեւյալն է. 2005 թվականից սկսած առողջապահության գերատեսչությունը կենտրոնացված գնումների միջոցով անվճար կարգով շահառուներին հատկացրել է «Զիպրեքսա» դեղը: Արդյունքում մեծ մասի հոգեկան վիճակը կարգավորվել է, նրանք դարձել են հանրության լիարժեք անդամ: Բայց արդեն 2014-ին պետությունը որոշել է ավելի մատչելի գնով ու այլ անվանումով դեղ ձեռք բերել եւ հոգեկան առողջության խնդիր ունեցողներին դադարել է «Զիպրեքսա» տրամադրել: Նույն թվականի ապրիլից, սակայն, բողոքների արդյունքում դեղի տրամադրումը վերականգնվել է մինչեւ այս տարվա հունվար: Այսպիսով, հասարակական կազմակերպությունն ու շահառուները ձեռնամուխ են եղել պայքարի հաջորդ փուլին:

Ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը

Այստեղ մեզ տրամադրված մեկնաբանությունների արդյունքում պարզ դարձավ, որ էժան դեղին՝ «Օլանզապին-Զոլաքսային» անցնելուց հետո «Զիպրեքսա» տրամադրվել է միայն այն մարդկանց, որոնք բողոքել են այդ փոփոխությունից: Նրանց թիվը հասնում է 300-ի: Այսինքն՝ սկսել է կազմակերպվել գնման երկու գործընթաց: Առողջապահության նախարարությունը շարունակել է ձեռք բերել հայկական «Արփիմեդ» գործարանի արտադրած եւ բազմակի էժան «Օլանզապին» հոգեմետ դեղը, որը տրամադրվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հազարավոր այլ մարդկանց, իսկ «Նորք» հոգեբուժական կենտրոնն էլ իր հերթին «Զիպրեքսա» է ձեռք բերել ամերիկյան «Էլայ Լիլի» ընկերությունից եւ տրամադրել այն պահանջող հիվանդներին:

Այս տարի, սակայն, իրավիճակը փոխվել է, քանի որ «Էլայ Լիլիից» բացի՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել «Վագա ֆարմ» ընկերությունը: «Էլայ Լիլին» հաղթող է ճանաչվել, «Վագա ֆարմը» բողոքարկել է մրցույթի արդյունքները: Ու հիմա առողջապահության նախարարությունը ելքեր է որոնում՝ ստեղծված իրավիճակում խնդրի լուծում գտնելու համար:

Ի վերջո

Առողջապահության նախարարությունը չի շտապում պաշտոնապես ընդունել ու հայտարարել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող վերոնշյալ մարդկանց հոգեվիճակի վրա «Օլանզապին-Զիպրեքսան» ավելի լավ է անդրադառնում: Ավելին՝ այստեղ նկատում են, որ նման մարդկանց մոտ պլացեբո ազդեցությունը մի քանի անգամ բարձր է, քան այլ հիվանդների դեպքում: Ասել է թե՝ դեղի ներգործությունը մեծապես կախված է նրանց հոգեբանական հակվածությունից ու կանխատրամադրվածությունից: Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ դեղի փոփոխությունից դժգոհողները գրանցված են «Նորք» հոգեբուժական կենտրոնում, որն էլ մրցույթի պատվիրատուն է, իսկ նախապատվությունը տրվում է մի քանի անգամ թանկ դեղ առաջակող կազմակերպությանը:

Դեղերի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված «Էլայ Լիլին» «Օլանզապին-Զիպրեքսայի» անհրաժեշտ խմբաքանակը, ըստ մեր տեղեկությունների, առաջարկել է 131 միլիոն դրամով, այն դեպքում, երբ մրցակից ընկերությունը նույն խմբաքանակը «Օլանզապին-Զոլաքսա» (արտադրող երկիրը՝ Լեհաստան) անվանումով պատրաստ է եղել տրամադրել 35 մլն դրամի դիմաց: «Գնումների մասին» օրենքը պահանջում է, որ պետք է նախապատվությունը տրվի առավել էժան տարբերակին: Բայց այդ սկզբունքն այս դեպքում չի գործել, որովհետեւ «Նորք» հոգեբուժական կենտրոնը այլ պահանջ է առաջադրել, ըստ որի՝ մրցույթում հաղթող դեղը պետք է գրանցված լինի ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ ԵՄ երկրներում: Իսկ դա հակասում է վերոնշյալ օրենքին հարակից համապատասխան նորմատիվ ակտերին:

Հ.Գ. Երեկ երեկոյան տեղի ունեցած նիստում Գնումների աջակցման կենտրոնը չեղյալ է հայտարարել մրցույթի արդյունքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular