ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ

ՎԻԴԵՈ

Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

«Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան:

«Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ:

 

«Մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ էլ աթոռակռիվ է: Մենք հասնելու ենք նրան, որ մեր կյանքը դարձնենք ապահով»,-հավելեց նա:

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular