ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` թուղթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով։ Թղթի նման նյութեր պատրաստելու տեխնոլոգիան, ինչպիսիք են պապիրուսը, եղևնու կեղևը, մագաղաթը, կավե սալերը և այլն մարդկությանը հայտնի են եղել դեռ շատ հին ժամանակներից, սակայն դրանք նման չեն եղել «դասական թղթի» արտադրությանը:  Չինաստանում թղթի նման նյութ պատրաստել են բամբուկից, կանեփից և նույնիսկ մետաքսից, որի համար օգտագործել են խոտանված  մետաքսագործի թիթեռիկոկիկները:

Հին հնդիկները  ունեցել են թղթանման նյութի ստացման բնական եղանակ: Նրանք փոսի մեջ են լցրել խոտաբույսերով սնվող կենդանիների, օրինակ փղի, գոմաղբ, որը հետագայում լցվել է անձրևաջրով, ապա չորացել արևի տակ և արդյունքում ստացվել է թղթանման նյութ: Նման «թուղթ» արտադրող գործարանները անգամ  հիմա էլ գոյություն ունեն Հնդկաստանում և Թաիլանդում: Չինաստանում 105 թվականին Ցայ Լուն է հայտնաբերել է թղթի պատրաստման եղանակը բամբակից և սոսինձից, և թուղթը ի սկզբանե արտադրվել է Չինաստանում: Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը։ Տեխնոլոգիան ունի մի շարք գործընթացներ՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրումով և խառննելով, սոսնձում, զանգվածի լցոնում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում։

Մոտ 600 թվականին թուղթը մուտք է գործել և սկսել է արտադրվել նաև Կորեայում, իսկ 625 թվականին Ճապոնիայում: 751 թվականի Թալասյան ճակատամարտի արդյունքում չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվել է նաև Արևմուտքի երկրներում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է դեռ  8-9-րդ դարերից, իսկ թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը վերաբերում է 10-րդ դարին։ Եվրոպայում թուղթը հայտնվել է միայն 11-12-րդ դարերում և այդ դարերից էլ սկսել են արտադրել այն։ Անգամ 1238 թվականից Իսպանիայում թղթի արտադրության համար սկսել են օգտագործել հողմաղացներ։ Մոտավորապես 1770-ականներին անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման Ավագը մտցրել է թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տվել ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։ Իսկ 1799 թվականին  ստեղծվել է թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից: 1803 թվականին Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենա է տեղադրվել Բրայեն Դոնկինի կողմից։ ԱՄՆ-ում թղթի պատրաստման մեքենաներ հայտնվել են միայն 1827 թվականին և 1856 թվականին հայտնագործվել է գոֆրե ստվարաթուղթը: Փայտանյութից թուղթ ստանալու եղանակը հայտնագործվել է միայն 1857 թվականին: Ներկայումս հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Թուղթը հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական-նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական և այլն։

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular