ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին պատերազմի ընթացքում ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասը համեմատել է ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալի հետ. ԼՂՀ պետնախարարը՝ «ՌԻԱ Նովոստի»-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հակառակորդի հասցրած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն դրամական արտահայտությամբ գնահատելու համար, բայց արդեն կարող ենք ասել, որ դա համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Դա վերաբերում է հիմնականում այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան »,-ասել է Մարտիրոսյանը:

Պետնախարարի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար ճգնաժամի եզրին»: Ռազմական գործողությունների պատճառած վնասը առաջին հերթին ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների և քաղաքացիների մասնավոր սեփականության վրա, տեղեկացրել է Մարտիրոսյանը:

«Այն բանի պատճառով, որ ռազմական գործողությունների արդյունքում տարածքների մեծ մասը անցել է հակառակորդին կամ գրավվել է, մեր տնտեսությունը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների ունեցվածքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումներ, նույնպես ոչնչացվել է, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս »,-ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular