Ներքին Գործերի նախարարությունում պատմել են ղեկին նստած ամենավտանգավոր արտասահմանցիների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆquto.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունն առաջին անգամ հրապարակել է վիճակագրություն Ռուսաստանում այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել օտարերկրյա վարորդների մեղքով:
Ըստ Ռուսաստանի ՆԳՆ Երթևեկության անվտանգության գիտական կենտրոնից ստացված վիճակագրության՝ ռուսաստանյան ճանապարհների ամենավտանգավոր օտարերկրյա վարորդները Ուզբեկստանի քաղաքացիներն են. 2020 թվականին նրանք են պատասխանատու 797 վթարների համար, նրանցից մի քիչ հետ են մնում Ղրղըզստանի (701 վթար) և Տաջիկստանի (599 վթար) քաղաքացիները, Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ եղել է 282 վթար, հայերը պատճառ են դարձել 280 վթարի:
Անցյալ տարվա ցուցանիշների համեմատ վթարների մակարդակը զգալիորեն նվազել է: Այսպիսով, Ռուսաստանում Ուզբեկստանի քաղաքացիները սկսել են 12,3%-ով ավելի քիչ վթարների ենթարկվել, Ղրղզստանինինը` 6,7%-ով, Տաջիկստանինը` 11,4%-ով, Ադրբեջանինը` 17,5%-ով, իսկ ահա Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ վթարները կրճատվել են ամինգամից 42%-ով:
Ռուսաստանի ճանապարհների ամենաապահով օտարերկրացիներն են Աֆղանստանի, Էստոնիայի (5-ական վթար), Ճապոնիայի, Լիտվայի (6-ական վթար) և Ռուանդայի (7 վթար) քաղաքացիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը