ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր հայտնի կինն է հիացնում Շարմազանովին. ԱԺ փոխնախագահն անկեղծանում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Asekose.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Նա ճակատագրական դեր ունեցավ իմ հետագա գործունեության մեջ

Ես մանկուց ակտիվ եմ եղել, կարդում էի պատմական գրականություն: Տեսակով պայքարող եմ: Առաջին իմ «հանդիպումը» քաղաքականության հետ եղավ 1996 թ.-ին, երբ ուսանողներին բանի տեղ չէին դնում: Բաղրամյան 26-ի դիմաց ցույց կազմակերպեցինք, 48 ժամ հացադուլ արեցինք: Հենց այդ ժամանակ էլ տարվեցի նժդեհյան գաղափարախոսությամբ: 2001թ. ապրիլի 27-ին Լեռնահայաստանի օրն է, և մենք`որպես Նժդեհի գաղափարնրեի հետևորդ, գնացինք Տաթև և այնտեղ հանդիպեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Նա ճակատագրական դեր ունեցավ իմ հետագա գործունեության մեջ: Նա իմ ուսուցիչն է, ումից շատ բան եմ սովորել ու շատ եմ կարոտում նրան, նա, իսկապես, պայծառ մարդ էր, ում մեջ անսպառ սեր կար:

Ես այսօր նույն սկզբունքով եմ փոձում դաստիարակել իմ երեխաներին

Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, ֆինանսական խնդիրներ չենք ունեցել, սակայն FIFA-ի գնդակը մեզ համար երազանք էր, որին պետք է սպասեինք մի ամբողջ ուսումնական տարի: Հայրս շատ ճիշտ էր դաստիրակում մեզ, ասում էր` եթե ուզում եք մոշ ուտեք ձմռանը, ուրեմն գնացեք հավաքեք, ինչն իսկապես մեծ տանջանք էր: Ես այսօր նույն սկզբունքով եմ փորձում դաստիարակել իմ երեխաներին, ուզում եմ, որ նրանք, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, նախևառաջ լինեն մարդ, որն ամենահեշտ և միաժամանակ ամենաբարդ մասնագիտությունն է:

 

Ուսանողական տարիներին դասից հետո գնում էի բանվորություն անելու

Ես 1993-ին եմ եկել Երևան: Դպրոցում ուսուցիչ էի աշխատում, 8000 դրամ աշխատավարձ էի ստանում, որը տալիս էին դեկտեմբերի վերջ: Ուսանողական տարիներին դասից հետո գնում էի բանվորություն անելու: Իհարկե դժվար էր, բայց ամեն ինչ էլ մարդու համար է: Հիշում եմ, որ երբ ուսանողական տարիներին գնացինք Սոսո Պավլիաշվիլիի համերգին, դա մեզ համար մեծ ձեռքբերում էր: Ես արդեն 41 տարեկան եմ, սակայն ինձ այդքան չեմ զգում, քանի որ փորձում եմ ճիշտ ապրել ու տեսնել ամեն ինչում լավը: Վստահ եմ, որ հիմա շատերը կասեն` պաշտոն ունես, դրա համար է քեզ համար կյանքը գեղեցիկ, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ կորցրել իմ լավատեսությունը, չնայած ունեցել եմ ընտանեկան տրավմաներ, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ:

Պետք չէ, որ մի օր Beatles-ի երգերից դնեմ, որ մարդիկ ասեն` արա, էս Շարմազանովը ինչ լավ երգ ա լսում

Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, որովհետև նախըտրում եմ ռեալ շփվել այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում եմ: Սոցիալական կայքերում գրանցվելու կարիք չեմ ունենում նաև իբրև քաղական գործիչ, քանի որ իմ նյութերը լինում են բոլոր կայքերում, և մարդիկ կարող են կարդալ: Որպես անհատ ինձ ճանաչում են իմ հարազատները, իմ ընկերները, իսկ իմ` որպես քաղաքական գործչի գործունեությանը մարդիկ կարող են հետևել իմ ելույթներից: Այս առումով ես հակապատկերն եմ մի շարք քաղաքական գործիչների: Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք, ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ քննադատելու Արմեն Աշոտյանին, ով սոցիալական ցանցերում կարող է ֆլեշմոբ, սելֆի անել կամ կարծիք գրել: Ինձ դա պետք չէ: Պետք չէ մի օր Beatles-ի երգերից դնեմ, որ մարդիկ ասեն` արա, էս Շարմազանովը ինչ լավ երգ ա լսում:

Ասում են` եթե աշխարհում 2 մարդ մնա, ովքեր հավատան լույսին, դրանցից մեկը ես եմ

Ես էլ սովորական մարդ եմ, ով ունի իր հետաքրքրությունները` սիրում է իր ժամանակն անցկացնել իր հարազատների ու ընկերների շրջապատում, իսկ ընկերների հարցում Աստված շռայլ է գտնվել ու լավ ընկերներ տվել: Անկեղծ եմ, ոչ քինախնդիր և դրական: Ասում են` եթե աշխարհում 2 մարդ մնա, ովքեր հավատան լույսին, դրանցից մեկը ես եմ: Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ: Իմ կյանքի կրեդոներից մեկն հետևյալն է. «Ժամանակ չունի նա, ով ոչինչ չի անում»: Եթե դու ժամանակդ ճիշտ ես պլանավորում, ապա ամեն ինչ էլ հասցնում ես:

Ես ապրել եմ հանրակացարանում, ինձ մոտ գումար չի եղել, բայց ես երջանիկ եմ եղել

Ես երջանիկ եմ, որովհետև ապրում եմ, որովհետև ամեն օր Աստված ինձ հնարավորություն է տալիս շնչել, ապրել և ուրախանալ: Ես շատ դրական մարդ եմ , բոլոր դժվարությունների մեջ պետք է կարողանալ տեսնել դրականը: Ես կարող եմ հստակ ասել, որ այսօր ես երջանիկ եմ: Իհարկե, կցանկանայի, որ իմ շրջապատում բոլորը երջանիկ լինեին, լավ ապրեին: Երջանկությունը սոցիալ-տնտեսական կատեգորիա չէ, այլ բարոյա-հոգեբանական վիճակ, զգացականկատեգորի: Ես ապրել եմ հանրակացարանում, ինձ մոտ գումար չի եղել, բայց ես երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել իմ ընկերներով, իմ ընտանիքով: Ուրախանալն ու տխրելը փողով չէ, դա կապ չունի ո՛չ փողի, ո՛չ պաշտոնական դիրքի հետ:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս ու երեխաներս են: Ձախողում, որպես այդպիսին, կդժվարանամ նշել, բայց մեծագույն կորուստը հորս մահն էր:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Քանի որ գիտեմ, որ ամեն ինչ Աստված է տնօրինում, ուստի ոչինչ էլ չէի ցանկանա փոխել:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Իմ կարգախոսը «Ժամանակի մեքենայի» կարգախոսն է`« Не стоит прогибаться под изменчивый мир, Пусть лучше он прогнется под нас»: Սա նշանակում է, որ մարդ չպետք է յուրաքանչյուր քամու հետ իր կարծիքը փոխի, մարդ պետք է ունենա հստակ կարծիք, հստակ արժեհամակարգ, սկզբունքներ և փորձի այդ սկզբունքներով առաջնորդվել: Սխալներն ու թերություններն էլ են մարդու համար, բայց երբ մարդ փոխում է իր սկզբունքները, դա արդեն լուրջ խնդիր է:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:

Պատգամավորներից մեկին, բայց ոչ` Տիգրան Ուրիխանյանին (ժպտում է): Եթե ես զգում եմ, որ սխալ եմ գործել կամ նեղացրել եմ մեկին, առաջինն եմ ներողություն խնդրում: Եթե ես խնդիր ունեմ ինչ-որ մեկի հետ, ապա սիրում եմ միանգամից լուծել խնդիրը, ես երկար ժամանակ նեղացած մնալ չեմ կարող: Ես դիմակ կրող մարդ չեմ, ձևին մեծ ուշադրություն տվող մարդ չեմ: Կարծում եմ` աշխարհում մեզ բովանդակությունն է պակասում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամեն առավոտ ասում եմ իմ ընտանիքի անդամներին:

Картинки по запросу շարմազանովի կինը

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Մի քանի օր առաջ Թալիշում տեղադրվում էր Սիսական ջոկատի տղաների հուշարձանը: Այնտեղ էր զոհնվածներից մեկի 6-ամյա որդի Նարեկը: Երբ նա խոսեց, բոլորս արտասվեցինք: Ինչպես Սևակն էր ասում` արցունքը մաքրում է մարդու հոգին ժանգից:

Հայտնի կին, ով Ձեզ հիացնում է:

Մայր Թերեզան, քանի որ նա ոտքից գլուխ սեր է և ներողամտություն: Նա ապացուցեց, որ սերը հաղթում է ամեն ինչին: Հպարտ եմ, որ նրա մեջ էլ կա հայկական արյուն: Մենք բոլորս պետք է նրանից օրինակ վերցնենք:

Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա…

Կանեի այն, ինչ անում է մեր նախագահը` կքարոզեի սեր, հանդուրժողականություն, միասնականություն:

Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular