ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլին ոչինչ չի փրկի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եկեք հստակ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանին այլևս ոչինչ չի փրկի՝ նա անցել է ռուբիկոնը։ Ոչ միայն մեր հայրենիքի շահերի դեմ է քայլեր արել, այլև հասարակության, պետական կառույցների։ Բարոյական ու մարդկային կանոններն է խախտել։ Հասարակությունը բաժանել է թշնամական բանակների և շարունակում է ամեն օր ավելի շատ պառակտել, իրեն սիրողների և իրեն մերժողների ճամբարներն ամեն օր ավելի ու ավելի շատ են ատում իրար ու պատրաստ են միմյանց կոկորդ կրծել։ Կա՞ արդյոք գեթ մեկ միամիտ, որ կարծում է դա նրա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կամքով ու ծրագրով չի իրականացվում։ Փաստացի, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողը չուզենար պառակտել հասարակությունը, բաժանել հակամարտող բանակների՝ սգո երթը չէր վերածի միտինգի և մարդկանց՝ անգամ զոհվածների ծնողներին տրորելով, չէր գնա Եռաբլուր։ Չէր պարտադրում իրավապահներին՝ տասնյակ ու հարյուրավոր ծառայողներով պաշտպանել իրեն ու պատնեշ դառնալ՝ ժողովրդի ու իր միջև։ Դրան գումարած, եթե չուզենար հասարակությանը նվաստացնել, կոտրել ու բախումների տանել, չէր մեկնի Սյունիք, որտեղ իրեն տեսնել չեն ուզում, որի համայնքապետեն իր հրաժարականն են պահանջում։ Եթե չցանկանար արյուն հեղվի երկրում, ամեն օր լայվեր չէր մտնում և մարդկանց կամքին հակառակ քայլեր չէր անում՝ ավելի շիկացնելով երկրի դրությունը և ողջ պետական ապարատը ծառայեցնելով իր պաշտոնավարմանը։

Բացի դրանից, անօրինական քայլեր չէր անի՝ կառավարական ամառանոցում անօրինական զինուժ չէր պահի՝ օրենքը իրեն պաշտպանելու համար հատուկ ծառայություն է նախատեսում՝ որոշակի թվաքանակով և իրավասություններով։ Ի վերջո, եթե դու օրինական իշխանություն ես և քեզ դեմոկրատ ես համարում, քո հրաժարականի քաղաքական կոչեր անողներին բերման չես ենթարկում, չեղած քրեական գործերով մարդկանց չես ձերբակալում, ոստիկան չես ուղարկում քեզ մերժող քահանայի տուն։ Եթե քեզ ընդունում են որպես երկրի ղեկավար, զարտուղի ճանապարհով ու գողեգող չես մեկնում հարավային սահման, ապա անվտանգության աննախադեպ միջոցառումներ չես ձեռնարկում, զրահապատ ճամպրուկներ ու հովանոցներ, մեզանում դեռևս չլսված զենք ու պաշտպանական միջոցներ չես օգտագործում։ Ըստ էության, ինչքան կարող է այս անզոր ու հուսահատ քայլերով պահել իշխանությունը Նիկոլ Փաշինյանը։ Այդ ժամանակն ուղիղ համեմատական է նրա բարոյականությանը, գիտակցությանը, երկրի ու հասարակության հանդեպ հարգանքին, պետությունը չկործանելու զգացումին։ Ունի՞ արդյոք նա բավարար բարոյականություն, արժանապատվություն և պետության զգացողություն, ցույց կտա ժամանակը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular