Սյունիքն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը և նրան օժանդակող խմբակը չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը և նրան օժանդակող խմբակը չէ:
«Հայ ժողովուրդը և պետականությունը չի կոտրել մեջքն այնքան, ինչքան կարող է թվալ ոմանց, երբ փորձում են հանդես գալ միակողմանի թելադրողի դիրքերից: Սա հստակ ուղերձ էր աշխարհին», - նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում:
Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սյունիքում տեղի ունեցածը նաև մեր ժողովրդին ուղղված ուղերձ էր պարունակում. պետք է մի կողմ դնել բոլոր ճաշակային խնդիրները, մենք այսօր պետականություն ենք կորցնում շնորհիվ մեր դերակատարի, իր թիմի և նրանց օժանդակողների:
«Սյունիքը կարողացավ այս զանգը խփել, գուցե ուշացած, բայց ամենաէական պահին, քանի որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ անգամ հիմա այս ամենի տեղ հասնելը կարող է փրկել մյուս սահմանամերձ շրջանները, որոնց, չկասկածեք, հերթը հասնելու է այս վարչապետ կոչվածով», - նշել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանն ընդդիմությանն առաջարկել է գործարկել թեժ գիծ, որտեղ պետական համակարգի այն ներկայացուցիչները, որոնք չեն ենթարկվում գործող իշխանության անօրինական հրամաններին, տարաբնույթ ճնշումներին և հեռացվում են աշխատանքից կամ դուրս են գալիս կամովի, թողնեն իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքը վերականգնելու համար:
Թեժ գծին զուգահեռ Կարեն Բեքարյանն առաջարկել է նաև սահմանել վերջնաժամկետներ, որ վաղը կարիք չլինի ասելու, որ ստիպված են կատարել գործող իշխանության ապօրինի հրամանները:
«Սա առաջին հերթին վերաբերում է բոլոր ուժային կառույցներին, արտաքին գործերի նախարարությանը և Անվտանգության խորհրդի աշխատակազմին», - նշել է նա:
Մանրամասները տեսանյութում: