ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1790 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:

1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։

1882 – ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:

1915 – ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։

1920 — Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։

1941 – վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:

1972 – վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։

1991 - Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։

1994 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։

2006 - հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:

2011 - Գյումրի–Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ–Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել 11 մարդ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1603 — Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։

1666 — վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։

1723 — ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։

1857 — Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։

1872 — ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։

1858 – ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:

1876 — ծնվել է իտալացի գրող, բանաստեղծ, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին։

1885 — Իտո Հիրոբումին դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը։

1894 – սկսվել է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, որը մեղադրվել է Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ:

1911 — ծնվել է ամերիկացի սիրողական աստղագետ Գրոուտ Ռեբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը։

1917 — հիմնադրվել է ԴԻՆ-ը (գերմաներեն  Deutsches Institut für Normung), որը ISO ստանդարտացման  գերմանական կազմակերպություն է և ISO-ի ազգային օրգանն է։

1919 – ԱՄՆ-ից ԽՍՀՄ է արտաքսվել մոտ 250 մարդ, որոնք կասկածվել են բոլշևիկների հետ կապի մեջ:

1944 — ստեղծվել է Վիետնամի Ազգային բանակը, որպեսզի դիմադրություն լինի Ճապոնիայի կողմից Վիետնամի օկուպացմանը։

1978 — ԽՍՀՄ-ում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլոն իրականացրել է իր առաջին սպանությունը։

1987 — հերոինի գերդոզավորումից Նիկկի Սիկսը վերապրել է կլինիկական մահ, որը ոգեշնչել է նրան գրել «Kickstart My Heart» երգը։

1989 - Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասները 28 տարի անց կրկին բացվել են՝ հայտարարելով երկու Գերմանիաների վերամիավորումը։

2001 – ծնվել է առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:

2007 — ֆրանսիական «Ariane 5» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել աֆրիկական առաջին արհեստական արբանյակը։

2009 — Սերբիան ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել։

2014 – վախճանվել է բլյուզ և ռոք ժանրերի անգլիացի երգիչ Ջո Քոքերը։

2015 - ԱՄՆ-ում գողտնազերծվել են ԽՍՀՄ-ի, Արևելյան դաշինքի և Չինաստանի վրա մասսայական ատոմային հարվածներ հասցնելու նշանակետերը։

2019 - վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող Էմանուել Ունգարոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular