ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կար­միր գծե­րի հա­տու­մը. ար­ժե­հա­մա­կար­գե­րի կոր­ծա­նում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությամբ նոր, դժվարին փուլ է մեկնարկում հայ ժողովրդի կյանքում։ Կասկած չկա, որ պատերազմի հետևանքները դեռևս երկար զգալու ենք։ Միանշանակ է, որ ամեն ինչ այնպես չի լինելու քաղաքացիների կյանքում, ինչպես նախկինում էր։ Տեղի ունեցածից հետո, կարծում ենք, հանրությունը դեռ ժամանակ կունենա խորհելու և սխալներից հետևություններ անելու համար, բայց պարզ է, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուները չեն կարող շարունակել իրենց պաշտոնավարումը, քանի որ նրանք այսօր բարոյալքված և հեղինակազրկված վիճակում են գտնվում։ Եվ պատահական չէ, որ հասարակականքաղաքական շրջանակների և քաղաքացիների մեծամասնության համար ներկայիս իշխանությունների պաշտոնավարումն ուղղակի անընդունելի է։

Հանրության մտավոր առավել բարձր զարգացածություն ունեցող հատվածը գտնում է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, քանի որ նրա պաշտոնավարման շարունակությունն ուղղակի նոր սպառնալիքներ է ստեղծում հայկական պետականության համար, քանի որ երկրի ղեկավարությունն այլևս ընդունակ չէ արձագանքել հակառակորդի կողմից եկող մարտահրավերներին։ Դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի հրաժարականի օրակարգի շուրջ նույնիսկ առանձին քաղաքական պլատֆորմ է ձևավորվել, իսկ 17 քաղաքական կուսակցությունները և նրանց հարող շրջանակները պահանջում են ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը և բանակցային հարթության վրա հայկական կողմի դիրքերի ամրապնդումը։

Բայց, ինչպես ասում են, իշխանությունը քաղցր է, և Փաշինյանը կառչում է իր աթոռից։ Չնայած օր օրի իր վարկանիշը անկում է ապրում, սակայն Փաշինյանը շարունակում է իմիտացնել, թե իր հրաժարականի պահանջը չի հասունացել, և ժողովրդի մեծամասնությունը կողմ է իր պաշտոնավարմանը։ Իսկ որպեսզի ի ցույց դնի, թե ինքը հանրային աջակցություն ունի, իր հետևից մարդիկ են գալիս, Փաշինյանը նույնիսկ չի խորշում անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը։ Այս անգամ նա որոշեց իր քաղաքական նպատակների համար օգտագործել սուգը և պատերազմի ընթացքում զոհված տղաների հիշատակը։ Արդյունքում դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորած երթը դեպի Եռաբլուր պանթեոն ուղղակի շոուի վերածվեց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշխանությունները լայնորեն օգտագործել են վարչական ռեսուրսները երթին մարդաքանակ ապահովելու համար։

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ մարդկանց ներկայություն են ապահովել ուղղակի սպառնալիքների միջոցով։ Ուշագրավ էր, որ երթի ընթացքում իրեն ամենաժողովրդավար հռչակած մարդը ժողովրդից պատսպարվում էր հազարավոր ոստիկաններով ու իրավապահ համակարգի այլ աշխատակիցներով և փորձում էր սահմանազատվել քաղաքացիներից, պաշտպանվել ժողովրդից։ Ավելին, կիրառվեցին Հայաստանի համար աննախադեպ միջոցներ՝ հակահրազենային հովանոցներ ու ճամպրուկներ։ Միևնույն ժամանակ, զազրելի տեսարան էր, երբ իրավապահները բիրտ ուժով, արհամարհական հրմշտոցով ճանապարհից հեռացրին ազատամարտիկներին, զոհերի հիշատակը հարգող քաղաքացիներին ու... որդեկորույս մայրերին։ Ըստ էության, երբեք չէր եղել նման դեպք, երբ երկրի ղեկավարն ուժով «զավթի» Եռաբլուրը։ Էլ չենք խոսում այն մասին, որ իշխանություններն այնպես էին կազմակերպել, որ սգո երթին «Նիկոլ վարչապետ» բղավեն, ծափահարություններ հնչեն:

Թեպետ գուցե և հասկանալի է այս ամենը։ Անընդունելի, նողկալի, բայց հասկանալի: Երկու տարի շարունակ այս իշխանությունները տրորել են ազգային բոլոր արժեքները, բոլոր սրբությունները, այն ամենը, ինչ կապված է Հայրենիքի ու հայկականի հետ: Եռաբլուր կամ Սյունիք «գրավելը», որդեկորույս մայրերին հրմշտելը, սադրանքներ հրահրելը, ծեծկռտուք սարքելը, զոհվածների շիրիմները բառիս բուն իմաստով ոտնատակ տալը ինչ մի դժվար բան է նրանց համար: Սա ոչ թե հարգանքի տուրք էր զոհերի հիշատակին, այլ, ավելի ճիշտ, նրանց հիշատակի անարգում, քանի որ այդ հիշատակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Այսպիսի վարվելակերպի արդյունքում երկրի քաղաքական ղեկավարությունը պետության բարձրագույն ինստիտուտները, բոլոր արժեքները վերածում է ծաղրուծանակի առարկայի։ Մնում է հասկանալ, թե ժողովրդի համբերության բաժակն ինչքան մեծ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular