ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը իմ որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է. ես նրան միայն ՀՀ դրոշ եմ նվիրելու. Կարին Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեռուստահաղորդավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- 34
ՌԴ Սարատովի մարզի Բալաշով քաղաքում վաղ լուսաբացին ծնվեց լույս ճառագող մի մանկիկ: Բուժքույրերն ապշեցին նրա ճերմակ ու մաքրամաքուր մաշկից ու հարցրին նոր խաղաղված հայուհուն.
- Անունն ի՞նչ եք դնելու:
- Մենուա,- մի կերպ շշնջաց խոնջած մայրը:
- Մենուա՞, իսկ ինչպե՞ս է թարգմանվում:
- Չի թարգմանվում, դա հայոց հզորագույն արքաներից մեկի անունն է:
Քույրերը ծիծաղեցին ու փոքրիկին պարզեցին մորը.
- Հիմա ամեն ինչ պարզ է, մամչկա, Դուք իրոք արքա եք ծնել, նայեք նրա վրա հետծննդյան որևէ հետք չկա, բացի երկրորդ մաշկից, մենք ասում ենք «в рубашке радился...», երջանիկ որդի եք ունենալու....:
Երբ երրորդ դասարանում տեղափոխվեցին Հայաստան, դպրոցում շատ արագ հասկացան, որ տղայի մտածողությունը անհամեմատ առաջ է հասակակիցներից: Քնությունները հանձնեց մեծ հաջողությամբ և միանգամից փոխադրվեց 4-րդ դասարան:
Դպրոցում ամենասիրած առարկաները աստղագիտություն ու աշխարհագրությունն էին, բայց փայլուն գիտեր նաև հայոց և համաշխարհային պատմություն: Մոր հետ միշտ հեռուստատեսությունում էր, շատ արագ կլանում ու փայլուն էր կատարում ռեժիսորների կամ օպերատորների ցանկացած հանձնարարություն: Դպրոցն ավարտելուց հետո թված նախանշված է ճանապարհը՝ հեռուստառեժիսուրա, բայց շուտով մեկնեց Մոսկվա՝ հոր մոտ և մեծ քաղաքի կյանքը կլանեց նրան: Որոշեց իրավաբանական կրթություն ստանալ, բայց երկու տարուց վերադարձավ հայրենիք և միացավ «Հայ ասպետ» հեռուստանախագծի ստեղծագործական թիմին: 10 տարի վարեց հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը՝ իր ձեռքերով կառուցելով հեռուստահաղորդման տաղավարները, նվիրվելով տիրոջ ու ծառայի պես: Ուսումը կիսատ չթողնելու համար հեռակա սովորեց և ավարտեց նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, բայց իր գործը միշտ ստեղծելը համարեց, կառուցելը:

2016թ. կամավոր մեկնեց Ապրիլյան քառօրյային ու մեկ ամիս ծառայելուց հետո վերադարձավ վերջնական որոշմամբ՝ հետախույզ է դառնալու.....
Երազում էր մեծ ու գեղեցիկ տուն ունենալ, սեփական այգով, որ երեկոյան մոր ու զավակների հետ հող մշակի......հոկտեմբերի 5-ին նրա երազանքն ընդհատվեց. Թշնամու թիկունք առաջադրանքի մեկնած ջոկատը վերադարձին ընկավ շրջափակման մեջ......Մենուան ջոկատի հրամանատարն էր և առաջինը տվեց «կրակ» հրահանգը, իր վրա հրավիրելով թշնամու մահաբեր կրակը......
Լազուր աչքերը երկնքին հառած հասցրեց շշնջալ վերջին խոսքերը.« Տեր Աստված, որդուս լավ կպահես....»:
Վաղը իմ որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է- ես նրան միայն ՀՀ դրոշ եմ նվիրելու: Իմ որդին ընկավ հանուն Միացյալ Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ: Ուստի բոլոր նրանց, ովքեր կցանկանան շնորհավորել որդուս ծննդյան օրը, թող իրենց տան տանիքին, պատուհանից կամ պատշգամբից պարզեն Հայոց Եռագույնը:
Պատերազմը շարունակվում է՝ գլխավոր ամրոցը Հայոց պետականությունն է - Ո՛Չ ԹՐՔԱԿԱՆԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆԸ..... ՀԱ՛Յ, ՏՈԿԱ, ՉՀԱՆՁՆՎԵ՛Ս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular