ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 22

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Այն հարմար է հանդիպումների, ընկերների ու գործընկերների հետ շփվելու, սիրային ժամադրությունների համար: Դուք գրավիչ կլինեք, դուր կգաք մարդկանց, դրա շնորհիվ էլ հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ. միայն ձեզանից կախված կլինի, թե որքան լուրջ ու շարունակական կլինի այն:

Կարող եք նոր գործեր ստանձնել: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Այստեղ չարժե շտապել: Ինչպես հարկն է մտածեք, գործողությունների ծրագրում որոշակիություն մտցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր հետաքրքրությունների համար պիտի պայքարեք, բայց ձեզ դա չի վախեցնի ու չի վշտացնի: Դուք վստահ կլինեք, որ հաջողության եք հասնելու, և ձեր վստահությունն արդարացված կլինի: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով կարող եք նույնիսկ շատ ուժեղ մրցակցին հաղթել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. հաճախ ձեր կողմը կանցնեն նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները:

Օրը հարմար է ստեղծագործ փորձարկումների համար, իսկ ոչ ստանդարտ որոշումները հաճախ հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք ուղղել վաղուց գործած սխալները: Երեկոն հաջող կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք շրջապատողներին, այլև հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու իրական մտադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավոր են անակնկալներ: Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, որոնք լուծում կպահանջեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք անցնել դրանց, բայց դուք գլխի կընկնեք՝ ինչն ինչոց է: Ցանկալի է մոտ գտնվել մարդկանց, ովքեր կարող են օգնել ու խորհուրդ տալ. այդպես ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան գործերն ու ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք շատ ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, կաշխատեք լսել յուրաքանչյուրի կարծիքը: Դա հնարավորություն կտա պայմանավորվել կարևոր բաների մասին, փոխզիջումային տարբերակներ գտնել այնտեղ, որտեղ դրանք նախկինում անհնար էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հարմար է կուտակված գործերը անելու և կարգուկանոն հաստատելու համար: Արժե մինչև ճաշ լուծել ֆինանսական հարցերը. հետո ավելի բարդ է լինելու: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ հակված կլինեք թեթևամտության: Աշխատեք լուրջ լինել, ավարտին հասցնել սկսած գործերն ու պահել խոստումները:

Երեկոյան կուժեղանա շփվելու ձգտումը: Հաճելի ընկերախումբ գտնելը դժվար չի լինի. ձեզ հետաքրքիր զրուցակիցներ կհանդիպեն, որոնց հետ կարող եք պարզապես ուրախ ժամանակ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պիտի անեք: Ինչքան շուտ մտորումներից ակտիվ գործողությունների անցնեք, այնքան լավ: Աշխատանքի մեջ հույս դրեք ինտուիցիայի վրա, այն չի հիասթափեցնի: Որոշումները, որոնք կընդունեք, երբեմն կզարմացնեն շրջապատողներին: Բայց ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել:

Օրվա կեսին պիտանի ծանոթություններ հաստատելու կամ ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու հնարավորությունը կունենաք, որոնք ժամանակին ձեզ աջակցություն և հովանավորություն են խոստացել: Օգտվեք ձեր հմայքից. այն կօգնի արագ ստանալ ուզածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հուզումներ և ապրումներ կբերի: Բայց դուք հույզերին չեք տրվի, կղեկավարվեք առողջ բանականությամբ, այդ իսկ պատճառով ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք նպատակին հասնելու ձևը: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, որոնց շուրջ երկար մտորել եք:

Հաճախ գործերում կօգնի ինտուիցիան: Երբեմն իրավիճակին մեկ հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ճիշտ քայլեր անեք ու հասկանաք, թե ինչպես է պետք գործել: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հնարավորություն կտա զբաղվել նրանով, ինչը վաղուց է հետաքրքրում ձեզ, ամբողջությամբ կենտրոնանալ հեռանկարային ու խոստումնալից նախագծի վրա: Աշխատանքը ձեռքից կգա, դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարելի է դա անել: Կհաջողվի ավարտին հասցնել գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար. դուք հուզական աջակցություն կստանաք, որի կարիքն ունեք, ինչպես նաև՝ մի քանի պիտանի խորհուրդ: Այս հատվածը բարենպաստ է նաև ապագայի մասին մտորելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել: Կամ գոնե ցույց մի տվեք, որ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում: Հիմա ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց օրը վատը չէ: Դուք կարող եք կյանքի կոչել ամենը, ինչ մտածել եք, եթե ուշադիր լինեք, հնարավորություններ տեսնեք, որոնք մյուսները չեն նկատել:

Հաճախ կօգնեն հին ծանոթները: Պետք կգան նաև նրանց խորհուրդները: Դուք կխուսափեք սեփական սխալներից, քանի որ կսովորեք ուրիշների սխալների վրա: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ստիպված եք եղել վերջ տալ անբարենպաստ պայմանների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք նույնիսկ մանրուքներում կարգապահ լինել, ուշադրություն դարձնել մասերին, որոնք աննշան են թվում: Հազիվ թե ամեն ինչ ինքն իրեն ձեր ուզածի նման դասավորվի. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու շատ աշխատել: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ գիտեն: Նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ոչ ֆորմալ շփումների, ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, նորերի հետ զրույցներն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, դրանք բոլորն էլ ուշադրություն կպահանջեն: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով, իսկ երբեմն էլ պարզապես կգան զրուցելու, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ խիստ զբաղված եք: Նման բարդ իրավիճակներում ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել և ոչ ոքի հետ չվիճել:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք նշանակալի չեն լինի, բայց շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Կարող եք ոչ միայն նոր բան գնել, այլև մտերիմների համար նվերներ ձեռք բերել: Դուք կկարողանաք բոլորին ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կսկսվի: Դուք կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել տնային խնդիրներից, լուծել կարևոր հարցերը: Հնարավորություն կունենաք ապագայի ծրագրերը քննարկել այն մարդկանց հետ, որոնցից մեծ մասամբ կախված կլինի դրանց իրագործումը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է: Հուզական դաշտը կփոխվի, դուք առավել զգայուն, խոցելի կդառնաք: Ավելի լավ է օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր և ձեզ ոչ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումներ չծրագրեք: Ավելի լավ է մտածեք, թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուզածին հասնելու համար համառ է պետք լինել: Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ ավելի հաճախ կառաջանան, քան սովորաբար, բայց դրանք բոլորը կարելի կլինի հաղթահարել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք:

Աշխատեք հնարավորին շուտ վերականգնել խաղաղությունը, մի խորացրեք կոնֆլիկտը. ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը: Շատ Ձկների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կանեն այն, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular