Ինչ վիճակում են ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողները, ինչ են պատմում զինծառայողները Արցախի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
«Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- հայտնում է Արցախի նախագահը: