ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին ուղեկցում է վախի ու սարսափի ուրվականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ կատարվեց անցնող շաբաթ օրը դուրս էր ժանրի բոլոր կանոններից։ Դեկտեմբերի 19-ին իշխանության կազմակերպած «սգո երթը» նախ ուղիղ հարված էր նիկոլականների այն համոզմունքին, թե առաջիկայում իրենց ձեռքով կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք դարձյալ ջախջախիչ հաղթանակ են տանելու։ Նշենք, որ այդ «ջախջախիչ հաղթանակի» մասին դեռ մի քանի օր առաջ մեծախոսում էին իշխանական պատգամավորները, իշխանության մարզային տեղապահները, սորոսի դրածոները։ Փաստացի, այսօր իրականանում է այն պնդումը, որ առաջիկա ամիսներին կազմակերպվող որևէ հանրային միջոցառման Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը միշտ լինելու է հարցականի տակ, որովհետև ինքն է միշտ լինելու հարվածի տակ։ Զրահատեխնիկայով, հարյուրավոր թիկնապահներով, պաշտպանիչ անձրևանոցներով ու պայուսակներով մարդկանց մեջ չես կարող դուրս գալ որպես «ժողովրդի ծոցից» ելած իջևանցի հասարակ տղա․ քեզ ամենուր կուղեկցի հասկանալի վախի ու սարսափի հավերժ ուրվականը։ Իսկ դա ժողովուրդն զգում է հեռվից՝ ամբոխային բնազդով, և ժողովուրդը քեզ պարզապես չի հարգի։ Այնպես որ՝ ապագայում անվախ-համարձակ հանրահավաք անող Նիկոլի մասին թող օխլոսը մոռանան։ Իսկ առանց Նիկոլի իրենք ոչինչ են, բառի սովորական իմաստով՝ ոչնչություն։

Դեկտեմբերի 19-ի խայտառակության և ոչ թե «սգո երթը» ոչնչացրեց ևս մեկ միֆ՝ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու Փաշինյանի «սրբազան» վճռականությունը։ Սգո երթը, որ իր ողբերգական բնույթով ավելի ոգեղեն մի բան պիտի լիներ, հետևաբար՝ զերծ զանազան քաղաքական շահախնդրություններից և «կազմակերպչական» միջամտություններից, ապացուցեց, որ այդ օրը նիկոլազանգվածը հավաքվել էր ամենևին էլ ոչ կամավորության սկզբունքով։ Գործի էին դրվել մասնակիցներին սգո «տեղամաս» բերելու բոլոր հին և փորձված մեթոդները՝ ահաբեկում, շանտաժ, «գազել» և այլն։

Ըստ էության՝ մամուլն առատ տեղեկություններ ունի իշխանության կողմից վարչական լծակների աննախադեպ գործադրման մասին, բազմաթիվ հրապարակումներ կան նույնիսկ ստույգ թվերի մատնանշումով՝ այսքա՛ն ոստիկան, այսքա՛ն աած-ական, այսքա՛ն պն-ական, այսքա՛ն համայնքային աշխատող, այսքա՛ն նախարարությունների «ներկայացուցիչներ»։ Եվ նույնիսկ ուժերի այդ գերլարման պայմաններում երթը ամենևին տպավորիչ չէր, այլ այնքան դժգույն, որ Դանիել Իրազեկիչի հռչակավոր դրոնն էլ օդ չէր բարձրացել․ կարող էին շատ ամոթալի պատկերներ ստացվել՝ շատ խայտառակ մանրամասներով։ Եվ այսպես, Ն․ Փաշինյանի իշխանությունը իրականության զգացումը կորցրել է այնքան, որ այլևս չի տարբերում՝ ի՛նչն է իր համար օգտակար, ի՛նչը՝ վնասակար։ Նա շարունակում է սխալներ թույլ տալ նաև բարոյական ճակատում։ Նա վախեցած է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular