Ռոսպոտրեբնադզորում զգուշացրել են, որ կորոնավիրուսը կարող է առաջացնել մազաթափություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmk.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան նախազգուշացրել է կորոնավիրուսի մեկ այլ հետևանքի մասին:
Նա նշել է, որ այդ հիվանդությունը, հատկապես ծանր ընթացքի դեպքում, հիվանդների մոտ կարող է առաջացնել մազաթափություն: Դա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը նետում է իր ողջ ուժը covid-19-ի դեմ պայքարի, ինչպես նաև կենսական գործառույթները պահպանելու համար:
Պշենիչնայան նաև ավելացրել է, որ երբ օրգանիզմը վերականգնվում է հիվանդությունից հետո, մազերը կարող են նորից սկսել աճել: Ըստ նրա` մազածածկույթի վիճակն ուղղակիորեն կապված է օրգանիզմի վիճակի հետ: Իսկ ալոպեկիայի (մազաթափության) պատճառ կարող են լինել տարբեր գործոնները՝ սթրեսը, հորմոնալ փոփոխությունները (օրինակ հղիության ընթացքում), ինչպես նաև տարատեսակ վարակիչ հիվանդությունները, ներառյալ կորոնավիրուսային վարակը, հատկապես եթե այն ունի ծանր ընթացք:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը