Սյունիքի ոստիկանության պետ Ալիկ Հակոբյանը զոհվածի մորն արգելեց մեկնել Երևան՝ ԴՆԹ թեստ հանձնելու․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի ոստիկանության պետ Ալիկ Հակոբյանը զոհվածի մորը արգելեց մեկնել Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կցելով տեսանյութ։
«Զոհվածի մայրը պիտի հասնի Երեւան, որպեսզի ԴՆԹ թեսթ հանձնի ու կարողան ճանաչել որդու անճանաչելի դարձած դիակը։
Սյունիքի ոստիկանության պետ Ալիկ Հակոբյանը զոհվածի մորը արգելեց մեկնել Երևան։
Հիշե՛ք էս ոստիկանների դեմքը։ Բոլորինը։ Հե՛նց էս պահին թասիբով սյունեցիների հանդեպ բռնություն գործադրողների դեմքերը։ Վաղը նրանք բոլորը դատվելու են պետական դավաճանության համար»,- տեսանյութին կից գրել է Զոհրաբյանը։