Փորձագետը նշել է նրանց, որոնցից խարդախները ավելի հաճախ են փող գողանում քարտից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ խարդախները ամենից հաճախ տղամարդկանց բանկային քարտերից են փող գողանում: Դեպքերի 57%–ում նրանք են դառնում խաբեբաների «որս»: Միևնույն ժամանակ, կանայք ավելի քիչ են չարագործների զոհ դառնում (դեպքերի 43%), ինչը պայմանավորված է նրանց բնածին զգուշությամբ: Այդ մասին Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ֆինտեխ» կոմերցիոն բանկի խորհրդի նախագահ Տատյանա Ֆեդորցովան:
Փորձագետը նշել է, որ 25 տարին չլրացած երիտասարդներն առավել հաճախ անփորձության պատճառով տեղի են տալիս համոզելուն և գումար փոխանցում մի հաշվից մյուսը:
«Երիտասարդության անլրջությունը և բաց լինելու սովորությունը կարևոր են նաև այն խաբեբաների համար, որոնք այլ միջոցներ են օգտագործում այդ կատեգորիայի վրա ազդելու համար: Նրանք խոստանում են արագ և հեշտ գումարներ, իբր պետությունից վճարումներ, որոնց երիտասարդները հաճախ արձագանքում են և կիսվում այն տեղեկություններով, որոնք պետք է պահվեն գաղտնի»,- ասել է Ֆեդորցովան:
Միևնույն ժամանակ, տարեցներն էլ չափազանց դյուրահավատ են, ուստի վեց անգամ ավելի հաճախ, քան մյուս կատեգորիաները համաձայնվում են իրենց քարտի տվյալները փոխանցել կողմնակի անձանց: Մասնագետը նշել է, որ բարձրագույն (անգամ երկու կամ երեք) կրթություն ունեցող մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են զրկվում քարտի մեջ եղած փոողից:
Մարդիկ, որոնք ապրում են միայնակ կամ ապրում են քաղաքացիական ամուսնության մեջ, ինչպես փորձագետն է ասել, նույնպես մտնում են խարդախության զոհերի մեկ այլ կատեգորիայի մեջ: Բանն այն է, որ ընտանիքատերերը, ամենայն հավանականությամբ, ընտանիքի անդամների հետ խորհրդակցում են ֆինանսական որոշումների վերաբերյալ, ինչն էլ օգնում է խուսափել միջոցների կորստից, հավելել է Ֆեդորցովան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը