ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը սկսել է կասկածել Սերժ Սարգսյանին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, արել է հետաքրքրական հայտարարություն: Նա նշել է, որ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ միշտ անկեղծ է իր հայտարարություններում և երբեք սուտ չի խոսում: Նա այդ մասով նշել է, որ ինքը չի երազել լինել վարչապետ, սակայն մտահոգ է տնտեսության ապագայի համար:

Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը սուտ չի խոսում, բավական խորիմաստ է այն համատեքստում, որում հնչում է: Այն հնչում է խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետական հեռանկարի համատեքստում: Մի բան, որը կրկնակի ուշագրավ է հնչում խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետական հեռանկարի մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության ֆոնին, որ նա արել էլ «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաընկերությանը: Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, նշել էր, որ իր վարչապետական հեռանկարների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դա կախված է խորհրդարանական ընտրություններից, և դրա համար իր կուսակցությունը պետք է «շատ լավ քվե ստանա»:

Չբացառել սեփական վարչապետական հեռանկարը, պայմանավորել այն խորհրդարանական ընտրությունների արդյունքով, ըստ էության, նշանակում է չբացառել նաև Կարեն Կարապետյանի վարչապետական հեռանկարի ընդհատումը, վարչապետական գործունեության արգելակումը:

Ահա այս զուգահեռի պայմաններում Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը սուտ չի խոսում, վարչապետական հեռանկարի համատեքստում հնչում է բավականին բազմիմաստ և զգալիորեն շոշափվում է դրանում առկա ակնարկը Սերժ Սարգսյանի հասցեին, հատկապես, երբ Կարապետյանը հիշեցնում է, որ չի երազել վարչապետ դառնալու մասին:

Այդպիսով Կարապետյանը, կարծես թե, ակնարկում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իր հեռանկարը կախված է նրանից, թե ինչքանով է իր հետ անկեղծ Սերժ Սարգսյանը, որի հետ Կարապետյանը քննարկել է վարչապետ դառնալու հարցն ու համաձայնել: Եվ բացառված չէ, որ այդ քննարկումներում Սերժ Սարգսյանը բացառել է նախագահական պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում մնալու հնարավորությունը:

Խնդիրն այն է, որ ինչքան էլ արդյունավետ աշխատի Կարեն Կարապետյանը, նա չի կարող մեկ-երկու տարում արձանագրել շոշափելի էֆեկտ համակարգային փոփոխությունների իմաստով, նա չի կարող դա անել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ լուրջ պատճառներից ելնելով: Եվ ուրեմն պետք է ենթադրել, որ նա համաձայնել է իր պաշտոնին այն պայմանով, որ Սերժ Սարգսյանը նախագահական պաշտոնը թողնելուց հետո չի գնա վարչապետի պաշտոնին:

Կարեն Կարապետյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ ինքը չի ստում, բայց կարող է իրեն ստել Սերժ Սարգսյանը, և վարչապետական հեռանկարը կախված է ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի անկեղծությունից, որի վերաբերյալ Կարապետյանի մոտ, ըստ ամենայնի, կասկածներ է առաջացրել արաբական ալիքին տված Սարգսյանի հարցազրույցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular