Թող իրար պաշտեն, իրար սիրեն, օրը մի կտոր հող նվիրեն թուրքին, սրանից հետո էլ ի՞նչ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնն Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իսկ կլինի էն մարդիկ,ովքեր աշխատում ու իրենց հարկերով պահում են ոստիկաններին,չաշխատողներին ու ֆեյքերին հնարավորություն ստանան հեռանալու։
Ասենք՝ պետությունը միջնորդի,ասի, էս ոչ հպարտ քաղաքացիներն ուզում եմ գնան էստեղից։
Թող իրար պաշտեն ,իրար սիրեն,օրը մի կտոր հող նվիրեն թուրքին,սրանից հետո էլ ինչ՞։
Անգամ սիրիացիներին Եվրոպան տվեց էմիգրանտի ստատուս, հիմա կլինի մենք վեր կենանք,մեր դիպլոմներն ու որակավորման այլ փաստաթղթերն ի մի բերենք ,որովհետև Հայաստանը այլևս տգիտապետություն է , հանձնենք մի որևէ դեսպանատուն ու ասենք՝ էս մեր անձնական Դեր֊Զորի ճամփան է, հումանիտար միջանցք բացեք։
Հա ու չհարգարժան ժեխ,դու իմ տանը չես ապրելու,ավելի շուտ կվառեմ,դու իմ աշխատանքի արդյունքից չես օգտվելու,դու իմ վզին նստած չես մնալու,դու պիտի սովը լավ տեսնես,ու էն ժամանակ ես կտեսնեմ ՝ուր կչքվի քո սերը։
Թե չէ քեզ հողն ինչ,դու կյանքում հայրենիք չես ունեցել և հասար նրան,որ ես էլ չունեմ։