ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունք գոյություն չունի. Ադրբեջանը թաքցնում է ակնհայտ փաստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերիների փոխանակման առաջին փուլը իրավական բնույթի բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ներկայացվող գանգատները համալրվել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի նոր փաստերով։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik, Նելլի Դանիելյան. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի դիտարկմամբ, գերիների փոխանակման`«բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ձևական է և իրականում չի գործում։

Կողմերի միջև չկա փոխվստահություն, գերիների ու պատանդների տվյալները հրապարակայնացված չեն, մինչ օրս չի հայտարարվել անգամ, թե որ կողմում քանի գերեվարված անձ է պահվում ներկա պահին։

«Կողմերը պետք է հրապարակեին գերիների, պատանդների ցուցակները, որից հետո, եթե անճշտություններ լինեին, դրանց մասին պետք է պարզաբանումներ ներկայացվեին։ Բայց դա տեղի չունեցավ, և մենք այս պահին էլ չունենք տվյալներ, թե քանի հայ է շարունակում մնալ Ադրբեջանում գերության մեջ և հակառակը»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, անգամ դիակների որոնողական աշխատանքների իրականացման համար Ադրբեջանը, չնայած ստանձնած պարտավորություններին, անհրաժեշտ պայմաններ չի ստեղծվում։

«Ադրբեջանի պարագայում մենք ունենք շատ հստակ ապացուցված 100–տոկոսանոց գործեր, որոնք վկայում են գերեվարման հանգամանքի, անձանց ողջ լինելու ու նաև որոշակի ժամանակից հետո բանտերում գտնվելու մասին։ Բայց Ադրբեջանի իշխանությունները մինչև օրս դրանք չեն հաստատում»,– հայտնեց Սահակյանը։

Նրա դիտարկմամբ, քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելիս անհրաժեշտ վստահության մթնոլորտը չի եղել, երաշխիքներ չեն ստեղծվել, որ դրանք չեն չարաշահվի։ Արդյունքում իրական գերիները մնում են Ադրբեջանում, իսկ Հայաստանում գտնվող ադրբեջանցի մարդասպան–հանցագործները գերիների անվան տակ վերադառնում են իրենց երկիր։

Ընդ որում, Սիրանուշ Սահակյանը կիսում է այն տեսակետը, որ այս փոխանակումը իրավական բնույթի բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Сирануйш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн
 

«Իրավական տեսանկյունից խնդրահարույց է, եթե դատապարտյալը հանձնվում է այլ նպատակով, քան այդ երկրում պատժի հետագա կրումն է։ Կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն հանցագործության բացահայտում, այլև դրա համար մեղավոր անձանց պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառում։ Եվ եթե որևէ դատարան դրա համար նախատեսել է պատիժ, ապա այն ենթակա է կատարման։ Իհարկե, կան պատժից ազատելու միջոցներ, օրինակ` պայմանական վաղաժամկետ ազատումը, որը հստակ հիմքեր ունի, կամ առողջական խնդիրներով ազատումը։ Բայց մենք չունենք դեպքեր, երբ անձին պարզապես կարելի է ազատել»,– ասաց Սահակյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանը կարող էր Ադրբեջանի քաղաքացիներին հանձնել Ադրբեջանին` ԱՊՀ շրջանակներում քրեական ոլորտում համագործակցության կոնվենցիաների հիման վրա` այնտեղ պատիժը կրելու պայմանով։ Մինչդեռ, այս դեպքում նրանց հանձնումը, Սիրանուշ Սահակյանի մեկնաբանմամբ, առաջին հերթին խախտում է հենց տուժողների իրավունքները` անկախ այն հանգամանքից, որ հայկական կողմը հայտարարում է, թե տուժողների հարազատները համաձայնել են՝ հանուն գերության մեջ գտնվող հայ երիտասարդների փրկության:

«Այստեղ այնքան էլ նշանակություն չունի տուժողների դիրքորոշումը, քանի որ մենք ունենք դատարան։ Դատարանն է վերականգնել սոցիալական արդարությունը` սահմանելով համարժեք պատիժ։ Իսկ երբ այդ պատիժը շրջանցվում է, մենք նաև սոցիալական արդարության խնդրին ենք բախվում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած գերիներին, Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ գերեվարման ընթացքում նրանց նկատմամբ կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն արձանագրվել ու արձանագրվում են։

Արձանագրումներից զատ իրավաբանները նաև հետամուտ են լինելու, որ տուժողները բարոյական ու նյութական փոխհատուցում ստանան իրենց կրած ֆիզիկական ու հոգեկան վնասների դիմաց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ներկայացվող գանգատներն օրեցօր ավելանում են, համալրվում հայերի նկատմամբ ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի նոր փաստերով։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular