ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի շահագործումը հղի է բազմաթիվ վտանգներով. Նազենի Վարդանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բնապահպան-իրավաբան Նազենի Վարդանյանը շարունակում է պնդել, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունները տրվել են ոչ միայն ՀՀ և,հատկապես, բնապահպանական օրենքների խախտումներով, այլև՝ ՀՀ-ի կողմից վավերացված բնապահպանական միջազգային բոլոր կոնվենցիաների խախտումներով: Եվ եթե շարունակվի հանքի շահագործումը՝ Հայաստանը պատասխանատվության կենթարկվի միջազգային կոնվենցիաների խախտումների համար:

Բնապահպանի կարծիքով՝ պատերազմից հետո թեև երկիրը տնտեսապես գտնվում է ծանր իրավիճակում, սակայն պատերազմը ևս մեկ ապացույց էր, որ երկրի բնական պաշարները նման անարդյունավետ կերպով շահագործելը ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել:

«Նոր հանքերի բացման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, քանի որ հանքերի հարակից տարածքները ևս հետագայում դառնում են օգտագործման համար ոչ պիտանի տարածքներ: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա հարկավոր է օր առաջ կասեցնել այդ ծրագիրը, քանի որ այդ դեպքում Վայոց Ձորի ողջ մարզը կկորցնի իր ֆունկցիոնալությունը տնտեսության մեջ: Հարց է նաև, որ եթե հանքի շահագործման թույլտվությունը տրվել է 10 տարի ժամկետով, ապա ինչու մինչև այսօր այն չի շահագործվել և փակվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է պարզաբանվեն»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ն. Վարդանյանը:

Բնապահպանի տեղեկացմամբ Ամուլսարի ոսկու պաշարները Սոթքի համեմատ մոտ 9-ից 10- անգամ ավելի պակաս են, ուստի զուտ տնտեսապես հանքի շահագործումը շահավետ չէ: Ուստի հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար այդքան կարևոր Ամուլսարի հանքի շահագործումը:

«Եթե ներկայիս էկոնոմիկայի նախարարը խոսում է հանքի շահագործման մասին, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք նա հաշվարկներ կատարել է և տիրապետում է իրավիճակին: Հանքի շինարարական փուլում 2016 թ-ին բացվել է 200 աշխատատեղ, որը  բնական է՝  շինարարական աշխատանքերի ավարտից հետո փակվելու է: Այդ ընթացքում մենք կորցրել ենք 200 աշխատատեղ, ովքեր աշխատում էին առողջարաններում: Ինչ վերաբերում է հանքի շահագործման փուլին, ապա ավելի քիչ աշխատողներ են պետք լինելու, այսինքն՝ իրենց կողմից խոստացած 1200 աշխատատեղի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Գնդևազում 279 հողակտոր է վերցվել գյուղացիներից: Եվ եթե այդ թիվը բազմապատկենք 3-4-ով, ապա կստացվի, որ մոտ 1200 բնակիչ զրկվել է իր ապրուստի միջոցից: Եվ ներկայիս տնտեսական ճգնաժամը խոսում է այն մասին, որ պետք է նաև նման հարցերին ուշադրություն դարձնել, քանի որ տեղական արտադրողները ոչ միայն իրենց սնունդն են ապահովում, այլև բնակչության պահանջները: Այնպես որ հարկավոր է հաշվի առնել նաև պարենային անվտանգության հարցը, որը հատկապես պատերազմից հետո շատ արդիական խնդիր է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular