ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական նոնսենս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս պատասխանելով, թե չի մտածում արդյոք հեռանալու մասին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սովորաբար ասում է, որ այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը: Իսկ թե որն է այդ ժողովուրդը՝ նրա հեռանալը փողոցում պահանջող մարդիկ, առանձին անհատները կամ կազմակերպությունները կամ դրանց բոլորի ամբողջությունը, թե ՀՀ ողջ բնակչությունը՝ ծծկեր մանուկից խոր ծերության մեջ գտնվող անձը՝ դրան պատասխան չկա: Համենայն դեպս, այդ հարցին վարչապետի աշխատակազմը խոստացել է պատասխանել ըստ ընդունված կարգի՝ մեկ ամիս անց: Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է գտնել «ժողովուրդ» հասկացության բնորոշումը և որքան է տառապելու աշխատակազմը՝ տվյալ հարցի պատասխանը գտնելու համար:

Վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմորեն զբաղեցնող անձն ընդունում է նաև, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ գլխավոր մեղավորը: Այս առումով էլ ունենք պետության և պետականության վերաբերյալ անհեթեթ պատկերացման և տրամաբանական մտածողության բացակայության դրսևորումը: Եթե այլևս ոչինչ չգրվեր այս հոդվածում, ապա եղածը բավարար կլիներ, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմեր հայաստանյան ժողովրդավարության իրական բնույթի և հայոց պետականությանը սպառնացող վտանգների մասին: Ասվածը պետք է բավարար լիներ, որպեսզի նիկոլապաշտ կենսազանգվածը գիտակցեր, որ նիկոլ փաշինյանի հեռանալն Հայաստանում վերականգնում է իրական ժողովրդավարությունը և ուղղակիորեն վերացնում է հայոց պետականության վրա կախված վտանգը, և միանար նիկոլի հեռացումը պահանջող ժողովրդին, սակայն դա դեռևս տեղի չի ունենում:

Զարմանալիորեն դա չեն գիտակցում նաև պետության անվտանգությունն ապահովելուն կոչված իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Երևի սա միակ դեպքն է, երբ անգրագետ կենսազանգվածն ու գրագետ պետական պաշտոնյաները հանդես են բերում համանման դիրքորոշումներ՝ իզուր չի ասված, որ մերն ուրիշ է: Շատ ավելի զարմանալի է խորհրդարանի «Իմ քայլը» կոչված խմբակցության ներկայացուցիչների պահվածքը: Ենթադրելի է, որ, որպես մահկանացուներ, դրանք պետք է օժտված լինեն ինքնապահպանման բնազդով և հստակ ու միանշանակ վերաբերմունք դրսևորեն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Բայց դա տեղի չի ունենում, ու դա իսկապես զարմանալի է, քանի որ նիկոլն, ի վերջո, հեռանալու է, ու իրենք մնալու են «փողոց շպրտված» վիճակում: Ընդ որում, որքան հետաձգվի իշխանափոխության ժամկետը, այնքան կյանքի կոչվելու ավելի մեծ հավանականություն ունի դաժան իշխանափոխությունը: Եվ որևէ մեկն այսօր չի կարող երաշխավորել, որ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի քաղաքակիրթ տարբերակով՝ մոտավորապես «ներողություն տիկին (կամ պարոն), դուք չէի՞ք կարող լքել Ազգային ժողովի շենքը» արտահայտությամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular