ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ». Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տխուր օր է այսօր. չկան էն  վառվռուն աչքերը:  Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի հիշատակենք մեր հերոսներին, որոնք նահատակվեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մեր պատիվը»,- Ազատության հրապարակում իր ելույթն այսպես սկսեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանը  պատարագ է մատուցելու զոհերի հիշատակին:

«Առաջին պատերազմի մասնակիցներից և զոհվածներից շատերի հետ ես մոտ էի,  ծանոթ էի:  Մենք իրար հետ կիսում էինք մտքեր խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում, և իրենք պատգամ են թողել,  իրենք երազանք ունեին՝  այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, լինի բարեկեցիկ, բայց ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ:

Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին, այն զինվորները, այն սպաները, այն կամավորները, որ հենց առաջին կոչով գնացին պատերազմ և զոհվեցին, այս տարօրինակ պատերազմում:

Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերն արդարացիորեն անվանում են ծախված պատերազմ: Այս պատերազմը կարող էր չլինել. կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք՝ բոլոր բանակցությունները տապալել, բոլոր դաշնակիցներին կորցնել, գրգռել դիմացինին»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ պատերազմում մենք կարող էինք հաղթել, եթե մինչև պատերազմը արվեր այն աշխատանքը, որը անհրաժեշտ էր. «Երբեմն ասում են՝ 2.5 տարին քիչ էր. 90-ական թվականներին մենք 2.5 տարում 0-ից սարքեցինք բանակ և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Այս նույն վիճակում Ադրբեջանն էր՝ խայտառակ պարտություն էր կրել:

Նույնիսկ, եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում՝ կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, պատերազմի վերջը, երբ մենք կունենայինք քիչ կորուստներ և հազարավոր երիտասարդներ, որոնք հիմա Եռաբլուրում են, կվերադառնային իրենց ընտանիքներ:  Դա չարվեց:

Եվ ի՞նչ վիճակում մենք հայտնվեցինք. անիշխանություն, անտերություն. պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ, եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կամ կվերանա Հայաստանը, կամ կդառնա մի այնպիսի խղճուկ պետություն, որին ոչ մեկը ուշադրություն չի դարձնի:  Իսկ այդպիսի պետությունը չի կարողանա նաև  իր ժողովրդի բարեկեցությունն էլ ապահովել. մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածուն հիշեց Առաջին  աշխարհամարտի վերաբերյալ Միացյալ թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիտարկումները, որտեղ հիշատակում է նաև Հայոց ցեղասպանության փաստի մասին. «Ասում է՝ իրադարձությունները, ցեղասպանությունը բերեցին նրան, որ այդ հինավուրց և հետաքրքիր ժողովուրդն ընդմիշտ դուրս եկավ պատմական ասպարեզից:  Բայց մենք ուժ հավաքեցինք, և 1988թ. Արցախի հարցով  նորից մտանք պատմական ասպարեզ, մենք դարձանք պետություն, որի հետ պետք է հաշվի նստեն: Ինքը՝ պետությունը, կարևորագույն դեր էր կատարում այս տարածաշրջանում,  հարգված էր ամբողջ աշխարհում:  Ցեղասպանությունն ընդունում էին ոչ միայն գիտական անհրաժեշտությունից ելնելով, այլ նաև՝ հաշվի նստելով, որ գոյություն ունի հզոր Հայաստան, որը կարողացել է իր իրավունքները պաշտպանել:

Հիմա այն, որ Չերչիլը սխալմամբ մտածեց, որ ԱՀՊ-ն է մեր հետ արել, այժմ անում է Նիկոլը՝ նորից ընդմիշտ հանելով քաղաքական քարտեզից: Բայց ես համոզված եմ՝ մենք նորից ոտքի ենք կանգնելու, նորից կարողանալու ենք մեր իրավունքները պաշտպանել, ինչքան շուտ, այնքան ավելի լավ»:

«Մենք պետք է իրականացնենք մեր զոհվածների պատգամը՝ իսկապես ունենալ ազատ, հզոր երկիր, որտեղ մարդ հպարտությամբ է ապրում՝ ազատ, բարեկեցիկ, արդար միջավայրում, և դա մեր զոհվածների պատգամն է: Եկեք երդվե՛նք, որ այդ պատգամը կկատարենք»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular