ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը խլեց մեզ՝ մեզանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարիներին ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մեզ սևերի ու սպիտակների բաժանել, հեղափոխական ու հակահեղափոխական դարձնել, մեր մեջ թշնամի ու դավաճան տեսնել և ուղղակի մատով ցույց տալ` այդ մեկը «դո՛ւ ես»։ Կարողացավ եղբորը եղբորից, հորը՝ որդուց, մորն աղջկանից բաժանել և ընկերոջը ընկերոջ հետ, բարեկամին բարեկամի հետ, հարևանին հարևանի հետ թշնամացնել: Կիսել ու պառակտել, մեկիս մյուսով ոչնչացնել, ստանալ մի հասարակություն, որի մեջ հատուկ ոչինչ չմնա: Ակնհայտորեն Փաշինյանը կարողացավ սևն ու ատելությունը հասցնել ամենաբարձր նշաձողին և հենց այդ ատելության վրա էլ ամրացնել իր իշխանությունը: Ամեն օր ավելացրեց այդ ատելության չափաբաժինը` նոր մեղավորներ փնտրելով ու գտնելով: Մենք զվարճանում էինք այդ դիվային հանդեսից` առանց գիտակցելու, որ նրանք մեր միջից են, մեզնից մեկը, վերջապես՝ մենք ենք ամեն մի մեղավորը: Մենք օր-օրի դարձանք մեր ատելության զոհը ու մնացինք այդ ատելության տակ և հիմա ուժ չենք գտնում մեր մեջ` դուրս գանք այդ սև քառակուսուց:

Հաջողվեց հասարակության ամենաստորին շերտը վեր հանել ու բարձրացնել` իր բոլոր թաքնված մանր ու նվաստ հատկանիշներով: Իսկ այդ շերտը, որ այլեւս վազող ալիքն էր՝ ծովի մակերեսով, տեսավ, որ վարչապետն իրենից մեկն է, ճիշտ իր նման է և ոչնչով առավել չէ իրենից, ու սիրեց նրան: Սիրում է, որովհետև արժևորվում է՝ իրեն հավասար տեսնելով այն մեկին, ով պետք է բարձր լիներ` բարձրացնելու համար: Նրանք էին ժամանակի հերոսը և են` երեք միլիոն վարչապետ: Սուտը, կեղծիքը, խաբեությունը, գավառական խարդավանքը դարձան մտածողություն, մեր ինքնության արտահատողն ու մանր-մունրի մեջ մեզ սահմանափակողը: Փաստացի, երեք միլիոն վարչապետը ավելորդ շքեղություն համարեց մեծ սփյուռք ունեցող երկրի համար սփյուռքի նախարարությունը, գյուղատնտեսությամբ մի կերպ գլուխը պահող երկրում` գյուղատնտեսության նախարարությունը, մշակույթով ներկայացող և ինքն իրեն արժևորող ժողովրդի համար` մշակույթի նախարարությունը: Սա՝ որպես հեղափոխական, կառուցում ընդունվեց, ոչ թե քանդ ու ավեր, կործանում:

Դարեր շարունակ պետության դեր կատարած և ազգային մշակույթ ստեղծած ու պահպանած եկեղեցու արժեզրկումը, մշտապես մեզ ոգի տվող ու ապրելու կամք թելադրող մեր պատմության նվաստացումը, վերջապես՝ հայ ու հայագիտություն արժեքների ավելորդությունը նույնպես ընդունվեց իբրև հեղափոխական կառուցում, ոչ թե մեզ մեր ինքնությունից զրկելու և կենդանու վերածելու հստակ ընդգծված միտում: Այդ երեք միլիոնը նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտնի նվաստ համաձայնագիրը, իսկ երեկ Ադրբեջանին հանձնեց Հադրութից մնացած վերջին երկու գյուղերը` 100-ից ավելի դիրքապահների գերության տալով: Այդ երեք միլիոնն այսօր Շուռնուխն է կիսում, Արամուսն է կիսել և էլի տարածքներ ամեն օր: Այդ երեք միլիոնը մի սարք է տվել ադրբեջանցու ձեռքը և ասում է` գծիր Հայաստանի սահմանները: Մտածում է, որ թուրքը դեռ իր տուն չի մտել, մտնելու դեպքում էլ` բարով գա տանտերը: Կարևորը` ստամոքսը դեռ դատարկ չէ: Իսկ նրանք, ովքեր այդ երեք միլիոնի մեջ չեն մտնում և դուրս են եկել փողոց ու ասում են` մենք վարչապետ չենք, մենք վարչապետ ենք ուզում, նրանք, ըստ Նիկոլի, ժողովուրդ չեն: Նիկոլն ուզում էր մեզ խլել մեզնից և հասավ դրան, ուզում էր հայրենիքի զգացողությունը մեր մեջ բթացնել, կարողացավ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular