Ես ասելիք չունեմ Եռաբլուրում այն ազատամարտիկներին, եթե գնամ, պետք է ասեմ՝ դուք զոհվեցիք հանուն ոչնչի. Ռուստամ Գասպարյանի եղբայր (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր սգո օրը սկսվեց սեպտեմբերի 27-ից, երբ ունեցանք զոհեր, մենք սգալու ենք այնքան ժամանակ, մինչև ունենանք հաղթանակ: Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը:
«Ես ասելիք չունեմ Եռաբլուրում այն ազատամարտիկներին, ովքեր հաղթանակած բանակի զինվորներ էին, որովհետև եթե գնամ, պետք է ասեմ՝ դուք զոհվեցիք հանուն ոչնչի: Նրանք հաղթանակած բանակի ազատամարտիկներ են, բայց այսօր մնացածներս պարտված, դավաճանված բանակից ենք»,-ասաց նա և նշեց, որ դավաճաններին երկրորդ հնարավորություն չպետք է տալ:
«Պետք է ասենք` ոչ դավաճաններին, և Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի դավաճանը: Ես կմտնեմ Եռաբլուր այն օրը, որ կասեմ՝ եղբայրներ, մենք այսօր էլ ենք ազատամարտիկ, թող Աստված պահապան լինի մեր երկրին»,-ասաց նա: