ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերնդափոխության հաղթանակի էֆեկտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը եռում է: ԱԺ-ում հայտնվել ցանկանում են շատերը՝ մանդատի ու վերստին իշխանության հասնելու համար պատրաստ լինելով դիմել ցանկացած քայլի: Տարիներ շարունակ պետական ապարատից սնվող ու այն ի շահ իրենց ծառայեցնող չինովնիկներն անցել են թատերական լայն արշավի. բարեգործական ծրագրեր են ներկայացնում, ազգանվեր օրենքներ ու որոշումներ հրապարակում, պատժում յուրայիններին՝ համոզված լինելով, որ հերթական անգամ ժողովրդի աչքին թոզ փչելով, կարող են կրկին հաջողության հասնել:

Սակայն փոխվել են ժամանակները: Հիմա այլ է: Հիմա այլ սերունդ է մեծանում: Հիմա ունենք այլ երիտասարդություն, որին խաբելն ու մոլորության ճանապարհով տանելը՝ բարդ է:

Հատկապես վերջին տարիներին՝ երիտասարդները փորձում են նախաձեռնող լինել և երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքին պահել: Իհարկե, դա նրանց դեռ մասամբ է հաջողվում՝ բողոքի ակցիաների միջոցով: Ավելիին հասնելու համար՝ Հայաստանի իշխանությանը սերնդափոխություն է հարկավոր, որը դառնալու է այն ջրբաժանը, որն անցյալում է թողնելու երրորդ հանրապետության բնականոն ընթացքը խաթարած արատավոր մոդելը՝ ձեւակերպելով երկրի զարգացման տեսլականը։

Այս օրերին մութ թունելի վերջում սկսել է լույս առկայծել: Ձևականություններին վերջ տալ են ցանկանում «Միասնություն» համազգային շարժմանը միացող հարյուրավոր երիտասարդներ, ովքեր միաբերան փաստում են, որ իրենք ոչ թե կոնկրետ լիդերի շուրջ համախմբվելով՝ մեկ անձի պաշտամունքով են զբաղվելու, այլ լիդերներով միավորվելով՝ պետական ու ազգային շահին են ծառայելու:

Քաղաքական սերնդափոխությունը հենց զարգացման ճանապարհ է։ Այդ գաղափարը «կարմիր թելի» պես անցնում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի՝ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում։ Այդ հարցազրույցում ինձ դուր է եկել ուշագրավ մի քանի հանգամանք։ Երիտասարդ գործիչը ոչ թե տեսական դատողություններ էր անում, այլ խոսում էր իրական գործընթացի մասին, որի խորքում կայանում է քաղաքական սերնդափոխությունը՝ ինստիտուցիոնալ եւ ծրագրային հարթակներում։ Ինձ դուր եկավ քաղաքական նոր ուժի ինքնաբավությունը՝ թե՛ նախաձեռնողների կայացվածության, եւ թե՛ հավաքական արժեքային ինքնաճանաչման եւ կազմակերպչական պոտենցիալի ինքնագնահատման առումով։

Արման Վարդանյանն ու նրա համախոհները զերծ են մեր քաղաքական համակարգի բարդույթներից։ Հնչում էր պարզ ու հստակ ասելիք, որը որակապես տարբերվում էր իշխանության զոռբայությունից ու ընդդիմության նվնվոցից։

Ուժեղ մարդիկ հավատում են իրենց հաղթանակին։

Դատելով հարցազրույցից՝ դա հիմնարար սկզբունք է «Միասնություն» համազգային շարժումը նախաձեռնած երիտասարդ գործիչների համար։ Հաղթանակը, տվյալ դեպքում, արտահայտվելու է որակական ցուցիչներով։ Հենց դրանով էլ՝ նոր շարժումն արմատապես տարբերվում է հասարակության թիկունքում ստվերային դավեր հյուսող այսօրվա իշխանություններից եւ ընդդիմությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular