ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական բանակը կառուցված է երեք սկզբունքների վրա․ ցանկացած զինվորի կյանքի արժևորում, ընտանիքի հետ մշտական կապի ապահովում և իր ժողովրդի պատմության հետ կապի գիտակցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․ «Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք գալ և քեզ ազատել»։
Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են փողոցում մոտենալ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։
Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետևում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։
Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ` այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։ Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։
 
Իսրայելցի զինծառայողներն իրենց երդումը տալիս են Հոլոքոստի հուշահամալիրում։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողները, որոնք այլ երկրում էին ապրում, ցանկացել են, որ զինվորի դին իրենց ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորվի։ Դին հատուկ ինքնաթիռով տեղափոխվել է այդ երկիր զինվորականների ուղեկցությամբ, ովքեր տարել են նաև մի քանի պարկ իսրայելական հող, որպեսզի զինվորը հանգչի այն հողում, որի համար զոհվել է։
 
Բանակում զինվորական կոշիկներ ստանալիս զինվորը պետք է բժշկի թուղթ ներկայացնի, որ այն իր համար հարմար է և խնդիրներ չի առաջացնում։ Հակառակ դեպքում նա կարող է ծառայել թեկուզ սպորտային կոշիկներով։
Իսրայելական բանակի զինծառայողները չեն կարող զորամասերում մնալ 18 օրից ավել, իսկ որպես կանոն, յուրաքանչյուր շաբաթվա վերջում այցելում են իրենց տները, իսկ նրանք, ովքեր միայնակ են, կամ իրենց ծնողները այլ երկրներում են բնակվում, ապա բանակը նրանց համար բնակարաններ է ապահովում, որպեսզի կարողանան «տուն» այցելել։
 
Իսրայելական բանակը կառուցված է երեք սկզբունքների վրա․ ցանկացած զինվորի կյանքի արժևորում, ընտանիքի հետ մշտական կապի ապահովում և իր ժողովրդի պատմության հետ կապի գիտակցում։
Այս ամենը շատերը կփորձեն պայմանավորել երկրի նյութական միջոցներով, սակայն բարոյահոգեբանական խնդիրները կապ չունեն նյութական միջոցների հետ, ավելի բարգավաճ երկրները չեն կարողանում նման բանակ կառուցել։ Եվ երկրորդ՝ բանակի այդ հիմքը դրվել է դեռ այն ժամանակ, երբ հրեաները նոր էին բնակվում Իսրայելում և վատ նյութական պայմաններում էին։ Կարելի է հակառակը պնդել, հենց նման բարոյահոգեբանական դրվածքի պատճառով է այդ երկիրը կարողացել բարգավաճել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular