ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առա­ջարկ­վում է փո­փո­խու­թյուն կա­տա­րել «Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան և զին­ծա­ռա­յո­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին» օրեն­քում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորողների՝ COVID-19 համավարակով պայմանավորված հետաձգված ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու հանգամանքով: Նշվում է, որ «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:

Հիմք ընդունելով այս դրույթը՝ կրթության և գիտության նախարարի հրամանների համաձայն, ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրի շրջանակներում ուսանողները գործուղվել են օտարերկրյա պետություններ՝ ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով: Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ օտարերկրյա պետությունների բուհերում դադարեցվել են ուսումնական գործընթացները, կամ դրանք անցկացվել են հեռավար եղանակով, և սովորողները չեն հասցրել ավարտել ատենախոսական աշխատանքը:

Ընդ որում՝ մի շարք համաձայնագրերի համաձայն՝ եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն, լրացուցիչ գիտափորձերի անցկացման անհրաժեշտություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական աշխատանքը, ապա կրթաթոշակ տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության համաձայնության առկայության դեպքում նախարարության կողմից կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով: Նախարարությունը հիշեցնում է, որ եթե քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը, որը լրանում է, օրինակ, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, վերը նշված պատճառներով պայմանավորված, վերջինիս ուսումնառությունը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը, որի ընթացքում, սակայն, լրանում է նրա 27 տարին:

Այս պարագայում, սակայն, առաջանում են հակասություններ օրենքների միջև: Հենց այս պատճառով նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում հետագա տարընթերցումներից խուսափելու համար: Այս նախագծի ընդունմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորող քաղաքացիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular