ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2015-2016 թթ. գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, իսկ Ալթունյանն ընդունելու է միայն 3-ի հարազատներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

News.am-ը գրում է.

2015թ.-ին եւ 2016թ.-ի հունվար- սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության դեպք, մինչդեռ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը որոշել է ընդունել միայն երեքի հարազատներին:

Նոյեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարը բավականին սկանդալային հայտարարություն արեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Մեկ օր անց Արցախ կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի մտերիմ ընկերն է Ալթունյանը, նույնպես ստիպված էր անդրադառնալ այս հայտարարությանը:

«Ես չեմ լսել իր խոսքը: Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լեւոնին ճանաչում եմ լավ, նրան համարում եմ բարոյական մարդ, համարում եմ նրան պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն եւ ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- ասել էր վարչապետը՝ փորձելով «փրկել» ընկերոջը հանրության զայրույթից եւ քննադատություններից:

Թեեւ Լեւոն Ալթունյանն ու իր մամուլի խոսնակը մի քանի անգամ պարզաբանում տվեցին, որ նախարարը լրիվ այլ բան նկատի ուներ, քննադատությունների ալիքը չէր մարում. ըստ հասարակական լայն շրջանակի եւ մահացածների հարազատների՝ Ալթունյանն այդքանից հետո պետք է միանգամից հրաժարական տար:

Նոյեմբերի 6-ին ուշ երեկոյան Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնեց, որ նոյեմբերի 8-ին նախարարը պատրաստվում է ընդունել մահացած ծննդկանների հարազատներին:

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լեւոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,- գրել էր Անահիտ Հայթայանը:

Թե ինչու է նախարարը որոշել ընդունել միայն երեքի հարազատներին, պարզ չէ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում 2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 6 դեպք, իսկ 2016թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, իսկ հոկտեմբերին՝ եւս 1 դեպք:

Հետաքրքիր է՝ ինչ սկզբունքով է նախարարն «ընտրել» հենց այդ երեքի հարազատներին: Նշենք, որ Մերի Մարգարյանը մահացել է անցած տարվա հուլիսին «Շենգավիթ» ԲԿ-ում, Տաթեւիկ Գասպարյանը՝ այս տարվա հուլիսին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, իսկ Հռիփսիմե Նազլուխանյանը՝ հոկտեմբերին Վանաձորի հիվանդանոցում: Երեքի հարազատներն էլ ակտիվ պայքարում են, որ մեղավորները պատժվեն: Ի դեպ, Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործն արդեն դատարանում է, կա երկու մեղադրյալ, որոնք «Շենգավիթի» մանկաբարձ- գինեկոլոգներն են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular