ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Շտապ օգնությունը ուշանում. ահազանգեր քաղաքացիներից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ հաճախ Շտապ օգնության աշխատակիցները ուշանում են կամ, առհասարակ, հրաժարվում են կանչ ընդունել, ընդ որում, ամենեւին կապ չունի՝ զանգը պայմանավորված է կորոնավիրուսով, թե ոչ: Ու թեեւ հաճախ լսում ենք, որ Շտապ օգնության ծառայության մեքենաները ավելացել են, այնուամենայնիվ, Շտապ օգնությունը շտապ կանչ ու բուժօգնություն չի իրականացնում հաճախ։

Իհարկե, հասկանալի է, որ այս տարի Շտապ օգնության համակարգում խնդիրները շատ էին՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, իսկ հետո էլ՝ Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի պատճառով։ Սակայն այժմ զինվորների տեղափոխման անհրաժեշտություն էլ չկա, մնացել է միայն կորոնավիրուսը, որի թվերի մեջ էլ նվազման միտում կա, սակայն Շտապ օգնության ոլորտում խնդիրներ կան ու շարունակվում են չլուծվել։

Ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, նախ, ընդգծեց, թե հիմա ավելի հանգիստ իրավիճակ է, եւ այդպիսի ուշացումները կարող են կապված լինել այցելության վայրում նախատեսվածից ավելի երկար ժամանակով մնալու հանգամանքով: «Հանգիստ է, բայց ոչ այդքան հանգիստ: Սակայն դեռ կորոնավիրուսի թվերը բարձր են, եւ տեղափոխումները շատ են: Ավտոմեքենաներն իրենք իրենցով բավականացնում են:

Այստեղ խնդիրն ավելի շատ այն գործառույթներն են, որ մենք անում ենք, օրինակ՝ տեղափոխում են մարզեր, կամ լինում է, որ կովիդով հիվանդի տանը մնում ենք ավելի երկար, քան նախատեսված է: Նման խնդիրներ են առաջանում», – նշեց նա: Ստեփանյանը հավելեց, որ կորոնովիրուսային իրավիճակից զատ կանչերն այնքան էլ չեն ավելացել: Նա նաեւ ընդհանուր տվյալներ ներկայացրեց: «Դեկտեմբերի 17-ին, օրինակ, ունեցել ենք 969 կանչ, դա քիչ չէ: Իսկ դրանից մեկ օր առաջ ունեցել ենք 990 կանչ»։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել մարդու առողջության իրավունքը։ Սահմանադրության 85-րդ դրույթը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular