ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանն Արցախում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ  հումանիտար աշխատանքներ է  նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։ Չի բացառվում նաև, որ ռուսական ռազմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական  ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։

168․am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության և մի շարք այլ ոլորտներում։

«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, և հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։ Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկլավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պատերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել,  բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, թեև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պատերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։

«Սակայն, անկախ ամեն ինչից, այս ծրագրերը կան և կիրականացվեն, ռուսական կոնտինգենտն արդեն այնտեղ է, և դա շատ բան է որոշում»,- ասաց մեր ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular